close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+29°
+32°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը մահացել է

Հասարակություն

7 Փետրվարի 2018, 19:26
 Ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը մահացել է

Փետրվարի 7-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու «Երևանի Շամպայն գինիների գործարան»-ի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ իրար են բախվել «Ford Transit» մակնիշի 41 OV 777 (վարորդ՝ 1987 թ. ծնված Ա. Ջ.) և Mercedes E-320 մակնիշի 35 PF 174 (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Շ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:  

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ «Mercedes E-320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»՝ վերջինիս առողջական վիճակը՝ ծայրահեղ ծանր: Այնուհետև գիտակցության չգալով մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել դրանց գազի բալոնների փականները և մոտեցրել ավտոքարշակին:

ԱԻՆ մամուլի ծառայություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica