close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կաշկանդվում եմ իմ կոլեգային նկատողություն անել բոլորի ներկայությամբ. Լևոն Մկրտչյան

Քաղաքական

7 Փետրվարի 2018, 17:52
 Կաշկանդվում եմ իմ կոլեգային նկատողություն անել բոլորի ներկայությամբ. Լևոն Մկրտչյան

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կողմ է կառավարության նիստերը դռնփակ անցկացնելուն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ խնդիրն ուրիշ հարթության մեջ է՝ երբ ուղիղ եթերով կառավարության նիստը ցուցադրվում է, շատ խնդիրներ, որոնք աշխատանքային ձևով պետք է քննարկվեին կոլեգաների միջև, քննարկել չի ստացվում։

«Օրինակ՝ նախկինում էլ շատ է եղել, որ կարելի էր դիտողություն անել կամ կարելի էլ ինչ-որ կետի հետ չհամաձայնել, շատ կարևոր հարցադրում չի եղել ու չենք ասել»,-ասաց նա:

Հարցին՝ ցանկացել է դիտողություն անել, բայց կաշկանդվե՞լ է, նախարարը պատասխանեց. «Բնականաբար»:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ կառավարության նիստերը հրապարակայնացնելու խնդիրը մի հարց է, կառավարության նիստերն ուղիղ եթեր հեռարձակելու խնդիրը` մեկ այլ։ «Կառավարության նիստերը կարելի է ուղիղ եթերով հեռարձակել, եթե շատ կարևոր, հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարց է քննարկում, բայց ընթացիկ նիստերում շատ հաճախ համեմատաբար երկրորդային հարցեր են քննարկվում»,- ասաց նախարարը։

Մկրտչյանի խոսքով՝ անձամբ ինքը կաշկանդվում է իր կոլեգային նկատողություն անել բոլորի ներկայությամբ: Ըստ նրա՝ կարող է նախագծում վրիպակ կամ սխալ լինի, որ ինքը կցանկանա ասել, ու այն կսրբագրվի, սակայն, երբ ամեն բան լուսաբանվում է, այլ ֆոն է ստացվում:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ կաշկանդվում է վարչապետ Կարեն Կարապետյանի դիտողություններից, նախարարը պատասխանեց. «Դիտողության մասին չէ խոսքը, իմ տրամաբանության մեջ ես հակադրությունների վրա չեմ կառուցում գործս, խոսքն աշխատանքային գործընթացի մասին է»:

Նախարարը նաև անդրադարձավ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի` իր հրաժարականի պահանջին: Մկրտչյանն ընդգծեց, որ Գործատուների միության նախագահը թող մտածի՝ ինքն ինչքանով է կատարում իր անմիջական ֆունկցիաները և ինչքանով է արտահայտում Հայաստանի գործատերերի միության և գործատերերի շահերը։

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք համարյա բոլոր` և' խոշոր, և' միջին, և' մանր գործատերերի հետ»,- եզրափակեց նախարարը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica