close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2018
+14°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2018
USD1483.03
GBP1647.65
EUR1567.51
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասիսի հիվանդանոցի տնօրենի «կրեատիվությունը» դուր է եկել առողջապահության նախարարին

Հասարակություն

7 Փետրվարի 2018, 17:39
 Մասիսի հիվանդանոցի տնօրենի «կրեատիվությունը» դուր է եկել առողջապահության նախարարին

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին Մասիսի հիվանդանոցի տնօրենի արարքը դուր է գալիս: Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ հիվանդանոցի տնօրենը կոչված է նրա համար, որպեսզի վերահսկի որակը, ապա կրեատիվ քայլ համարեց նրա քայլը: Նախարարը նշեց, որ քննությունը ցույց կտա` ով է թերացել, և պատշաճ պատիժ կկրի:

«Միգուցե կողքից խոսել են, խանգարել, միգուցե ուշադրությունները գրավել են իրենց վրա, ամեն ինչ կարող է պատահել: Կվերլուծենք, բոլոր պատասխանները կստանանք»,- ասաց նա:

Դիտարկմանը` մարզերի բոլոր բուժհիմնարկներն այդ վիճակում են, Ալթունյանն արձագանքեց. «Չենք կարող տենց բան ասել միանշանակ, մենք կարող ենք մարզերի բոլոր բուժհաստատությունների ցանկը իրար հետ նայել, և կտեսնեք, որ ճնշող մեծամասնությունը կատարում է իրենց պարտականությունները պատշաճ և անձնուրաց»:

Նշենք, որ Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանը նույն հիվանդանոցի լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն է հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան: Հիվանդանոցի տնօրենը հայտարարել էր, որ աշխատողներին ստուգելու դրդապատճառ են եղել բազմաթիվ բնակիչների բողոքները:

«Իմ արյունը հանձնել եմ մի քանի մարդկանց արյան փոխարեն, ստացել եմ տարբեր պատասխաններ: Թեյի գույնը մեզի անալիզի փոխարեն եմ հանձնել, ստացել եմ մեզի պատասխան, որում բոլոր կոմպոնենտները՝ լեյկոցիտները, էրիթրոցիտները և էպիթելերը հաշված գրել էին: Դրանք պրակտիկորեն չեն կարող թեյի գույնի մեջ լինել», - ասել էր Ավանեսյանը։ Նա նաև ասել էր, որ աշխատողները մինչ այդ էլ բազմիցս զգուշացում են ստացել:

Լաբորատորիայում աշխատել է 15 բուժաշխատող, ազատման դիմում է ներկայացրել 8-ը: Նրանք եղել են երկար տարիների աշխատողներ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica