close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2018
+8°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտահանումն աճել է 43,3 տոկոսով, ներմուծումը՝ 55,5 տոկոսով. վարչապետը՝ Մարուքյանին

Քաղաքական

7 Փետրվարի 2018, 17:04
 Արտահանումն աճել է 43,3 տոկոսով,  ներմուծումը՝ 55,5 տոկոսով. վարչապետը՝ Մարուքյանին

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց մեկ տարի առաջ արած հայտարարությունը, որ կոչ է արել Սփյուռքին՝ գալ Հայաստան և այստեղ ներդրումներ կատարել: Պատգամավորը հետաքրքրվեց, թե Սփյուռքն արձագանքե՞լ է այդ կոչին և ի՞նչ ներդրումներ են արվել Հայաստանում այս մեկ տարվա ընթացքում:

«Այս ամիս մենք վիճակագրություն կներկայացնենք, թե կոչին ինչքան են արձագանքել: Փետրվար ամսվա մեջ բոլոր նախարարությունները հաշվետվություն են տալու»,- պատասխանեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում 856 մլն դրամի ներդրումային ծրագիր է իրագործվել, որից 580 մլն դրամը մասնավոր սեկտորից է: Բացի այդ՝ 190 մլրդ դրամի ներդրում էլ արվել է մարզերում:

Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց նաև, թե Ռուսաստանի դեմ իրականացվող ամերիկյան պատժամիոցներն արդյո՞ք ազդել են ՌԴ-ից կատարվող ներդրումների վրա:

«Բոլոր ներդրումները չէ, որ Ռուսաստանից են արվել, աշխարհագրությունը ձեզ կտանք»,- պատասխանեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հայտնեց, որ, նախորդ տարվա հունվարի համեմատ, արտահանումն աճել է 43.3 տոկոսով, իսկ ներմուծումը` 55.5 տոկոսով:

Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում
Այրվել է ավտոմեքենա
24 Փետրվարի 2018, 10:08 Այրվել է ավտոմեքենա
Եղանակն՝ առաջիկա օրերին
23 Փետրվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica