close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+15°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզպետը հանձնարարեց տարեկան գործունեության ծրագիրն իրականացնելու համար կազմել ժամանակացույց

Հասարակություն

7 Փետրվարի 2018, 16:00
 Մարզպետը հանձնարարեց տարեկան գործունեության ծրագիրն իրականացնելու համար կազմել ժամանակացույց

Փետրվարի 7-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քննարկման հիմնական թեման տարեկան գործունեության ծրագիրն էր: Մարզպետն  ըստ ոլորտների անդրադարձավ ծրագրում ներառված դրույթներին եւ պատասխանատուներից հետաքրքվեց, թե դրանք որքանով են իրատեսական եւ իրականանալի:

Բոլոր ստորաբաժանման ղեկավարներին նա հանձնարարեց  վերստին ամփոփել նախատեսվող ծրագրերի ճշգրտությունը եւ դրանց իրականացման համար կազմել ժամանակացույց, գործողությունների պլան, հստակեցնել պատասխանատուներին եւ ներառել մոնիթորինգային արդյունքները: Մարզպետի մեկ այլ հանձնարարությամբ     առաջադրվեց համայնքների կողմից ներկայացվող ծրագրերը համաձայնեցնել մարզպետարանի ՏԳԾ-ի հետ եւ ողջ տարին գործունեությունը ծավալել համաձայն այդ փաստաթղթի:

Անդրադարձ եղավ նաեւ վարչապետի, ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, այլ նախարարությունների, պետական գերատեսչությունների եւ մարզպետի կողմից տրված  հանձնարարությունների կատարմանը: Մասնավորապես, կարեւորվեցին գյուղատնտեսական կենդանիների հաշվառմանը, անասնաբուժական ծառայությունների կազմակերպմանը, համայնքների բյուջեների կազմմանը, շինարարական ծրագրերի  ընթացքին առնչվող խնդիրները:

Քննարկված հարցերի շուրջ ստորաբաժանման ղեկավարները ստացան նոր հանձնարարականներ:

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica