close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատապարտյալին այցի եկած կնոջ կոշիկի ներբաններից բջջային հեռախոս ու թմրանյութ է հայտնաբերվել

Հասարակություն

7 Փետրվարի 2018, 15:38
 Դատապարտյալին այցի եկած կնոջ կոշիկի ներբաններից բջջային հեռախոս ու թմրանյութ է հայտնաբերվել

2018 թվականի փետրվարի 6-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած ազգական, Գյումրի քաղաքի բնակչուհի Ս. Ն.-ին, ինչի արդյունքում վերջինիս ձախ կոշիկի ներբանի միջից հայտնաբերել և առգրավել են բջջային մեկ հեռախոս, իսկ աջ կոշիկի ներբանից` բջջային հեռախոսի լիցքավորիչ, ինչպես նաև սև գույնի պոլիէթիլենային  փաթեթ, որի մեջ առկա էր ընդհանուրը 20.4 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված:

Ավելի վաղ` փետրվարի 2-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Կ. Պ.-ին: Վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են 2,4 գրամ դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica