close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2018
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանն անցում կկատարի ճանապարհային նշանների միջազգային համակարգին. փոխնախարար

Հասարակություն

7 Փետրվարի 2018, 15:10
 Հայաստանն անցում կկատարի ճանապարհային նշանների միջազգային համակարգին. փոխնախարար

Ազգային ժողովը քննարկում է «Ճանապարհային նշանների եւ ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում է, որ Հայաստանը կմիանա Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին կոնվենցիային և կարդիականացնի ճանապարհային նշանների ու գծանշումների համակարգը:

Հարցով հիմնական զեկուցող` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը հայտնեց, որ կոնվենցիան ստորագրվել է 1968թ. նոյեմբերի 8-ին Վիեննայում: Նա նշեց, որ Կոնվենցիայի հիմնական նպատակն է դյուրացնել միջազգային ճանապարհային երթևեկությունը և բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը: «Կոնվենցիայով սահմանվում է ճանապարհային նշանների, ազդանշանների և պատկերանշանների, ճանապարհային գծանուշմների միասնական համակարգը, մանրամասն նկարագրվում են ճանապարհային նշաններին և գծանշումներին ներկայացվող պահանջները»,- ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով` Կոնվենցիային միանալով, ՀՀ-ն ստանձնում է՝ ընդունել կոնվենցիայով նկարագրված ճանապարհային նշանները, գծանշումները և պատկերանշանները, ներդնել դրանք հնարավորինս կարճ ժամկետում: «Հայաստանը պարտավորում է երկրում կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 4 տարվա ընթացքում փոխել կամ լրացնել ցանկացած նշան, պատկերանշան կամ գծանշում, որը կիրառվում է ոչ այն իմաստով, որը նախատեսված է կոնվենցիայով, 15 տարվա ընթացքում փոխարինել ցանկացած նշան, պատկերանշան կամ գծանշում, որը չի համապատասխանում կոնվենցիայով սահմանված համակարգին, միջոցներ ձեռնարկել արգելելու համար այնպիսի ցուցատախտակների, ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթևեկության մասնակիցների ուշադրությունը»,- մանրամասնեց Գրիգորյանը:

Փոխնախարարը նշեց, որ կոնվենցիային միացել է 65 պետություն: «Կոնվենցիային միանալով՝ ՀՀ-ն խորհրդային ժամանակներից ընդունված նշանների համակարգից անցում կկատարի ավելի արդիական և միջազգայնորեն ընդունված համակարգի: Հայաստանում կներդրվեն կոնվենցիայի անդամ երկրներում ընդունված միասնական նշանները և գծանշանները»,- եզրափակեց Գագիկ Գրիգորյանը:

Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում
Այրվել է ավտոմեքենա
24 Փետրվարի 2018, 10:08 Այրվել է ավտոմեքենա
Եղանակն՝ առաջիկա օրերին
23 Փետրվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica