close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+21°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.48
GBP1643.97
EUR1565.61
RUB17.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լեզվի պետական տեսչությունը կվերսկսի իր գործունեությունը՝ Լեզվի պետական կոմիտեի տեսքով

Հասարակություն

7 Փետրվարի 2018, 12:57
 Լեզվի պետական տեսչությունը կվերսկսի իր գործունեությունը՝ Լեզվի պետական կոմիտեի տեսքով

Լեզվի պետական տեսչությունը շուտով կա'մ կվերակազմակերպվի պետական կոմիտեի, կա'մ էլ կստեղծվի ուղղակի կոմիտե: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Նա նշեց, որ մարտին արդեն իսկ ձևավորված կլինի կոմիտեն, կամ գոնե կառավարության որոշումը կընդունվի: «Գործառույթների կտրուկ փոփոխություն կա՝ այսուհետ մենք լեզվաշինության խնդիրներն ենք հրապարակ հանելու: Այսօր փորձում ենք լեզուն պաշտպանել վարույթներով՝ որևէ այլ բնագավառից աջակցություն չունենալով, սակայն այսուհետ լեզվի պաշտպանության պետական ծրագիր կունենանք՝ 5-10 տարով»,- ասաց Երիցյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենք շարունակել են իրենց աշխատանքը՝ 3 տարվա ընթացքում շուրջ 1000 դիտարկում են արել՝ լեզվի մասին օրենքի խախտումների հետ կապված, որից 1/3-ն արդեն իսկ շտկվել է: «Սակայն արդեն 3 տարի է՝ մենք իրավունք չունենք տուգանքներ նշանակելու, ինչը պարզաբանվում էր, որ տնտեսվարող սուբյեկտներին պետք է հնարավորինս քիչ խանգարենք: Սակայն մենք ոչ թե խանգարում էինք, այլ օգնում հայեցի սարքել նրանց ընկերության անվանումը»,- ասաց Երիցյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե դատական հայցեր ընդունվե՞լ են երբևէ տեսչության հայտնաբերած խախտումների փաստով՝ Երիցյանը պատասխանեց, որ, այո, չնայած տուգանքները ոչ թե տեսչությունը, այլ վարչական դատարանն էր սահմանում: «Տարեկան 70-75 դատական հայցեր էինք ունենում, որոնց մեջ լինում են նաև բավական ձգձգվող գործեր: Այս պահին էլ 12 անավարտ գործ կա: Խնդիրն այն է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու կարիք կա, քանի որ մի շարք դրույթներ արդեն հնացել են: Օրինակ` մենք այս կամ այն կառույցին տուգանելուց հետո իրավունք չունենք 1 տարի ստուգումներ իրականացնելու այնտեղ: Օրենքի փոփոխության վերաբերյալ քննարկումներ եղել են, սակայն քննարկումներից գործի չեն վերածվել»,- ասաց Երիցյանը:

Հարցին, թե, օրինակ, «Երևան Սիթի» ցանցը երբևէ տուգանվե՞լ է, քանի որ սուպերմարկետների ցանցերից որևէ մեկի վրա հայերեն գրություն չկա, Երիցյանը պատասխանեց` այո, նրանք տուգանվել են, սակայն այստեղ օրենսդրական բարեփոխման խնդիր կա, քանի որ հստակեցված չեն շատ դրույթներ: 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica