close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռեյտինգային ընտրակարգի վերանայման շուրջ կհամագործակցենք ՀՅԴ-ի հետ. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

7 Փետրվարի 2018, 12:40
 Ռեյտինգային ընտրակարգի վերանայման շուրջ կհամագործակցենք ՀՅԴ-ի հետ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեկ զրուցել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, առաջարկել է միասին պատրաստել նախագիծ ռեյտինգային ընտրակարգը հանելու վերաբերյալ:

«Մենք պատրաստ ենք քննարկել համամասնական ընտրակարգի տարբեր մոդելներ, որոնք բացառում են այս ռեյտինգային ընտրակարգը, և մեր փորձագետներն այս փուլում կփորձեն միմյանց հետ աշխատել: Կստացվի համատեղ նախագիծ ներկայացնել, կստացվի քաղաքական կոնսենսուս, չի ստացվի` մենք մեր նախագիծը հենց հաջորդ պետաիրավականի նիստում դնելու ենք քննարկման»,- ասաց նա:

Անդրադանռալով ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազնովի հայտարարությանը, թե ռեյտինգային ընտրակարգը ժողովրդավարական է, Զոհրաբյանն ասաց. «Բնականաբար, նրանք պետք է կողմ լինեն: Ես կարող եմ մի էքսպերիմենտ ներկայացնել` այն քաղաքական գործիչները, ովքեր ներառված են ՀՀԿ-ի ցուցակում, եթե ունենային ռեյտինգային ցուցակով առաջադրվելու խիզախություն, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ նրանց հետ առաջադրված որևէ խանութպան մի քանի անգամ ավելի ձայն էր հավաքելու, քանի նրանք, և եթե նրանք կարծում են, որ դա է ժողովրդավարությունը, ապա ես մեծ վերապահում ունեմ ժողովրդավարություն հասկացության` նրանց ընկալման մասին»:

Դիտարկմանը` ՀՅԴ-ն կողմ էր այս ընտրական օրենսգրքին, նա պատասխանեց, որ իրենք էլ են կողմ եղել: «Մենք ևս կողմ էինք այս ԸՕ-ին, որովհետև դա եղել է կոմպրոմիս»,- ասաց պատգամավորը:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ կառավարությունը` ի դեմս Դավիթ Հարությունյանի, հրաժարվում էր ներառել մի քանի դրույթներ` ընտրացուցակների հրապարակում, տեսանկարահանում, և իրենք էլ ստիպված համաձայնեցին այս ռեյտինգային ընտրակարգին: «Այդտեղ որևէ ողբերգություն չկա: Ցանկացած օրենք կիրարկման ժամանակ է ցույց տալիս իր դրական կամ բացասական կողմերը: Ապրիլյան ընտրությունները մեկ բան փաստեցին, որ տեղի չունեցան քաղաքական ընտրություններ, և մենք եթե ուզում ենք որ լինի քաղաքական ընտրություն, ռեյտինգային այս ընտրակարգը րոպե առաջ պետք է հանենք»,- եզրափակեց նա:

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica