close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆուտբոլային «ծախված» խաղի գործը փոխանցվեց հատկապես կարևոր գործեր քննող վարչությանը

Իրավունք

7 Փետրվարի 2018, 12:37
 Ֆուտբոլային «ծախված» խաղի գործը փոխանցվեց հատկապես կարևոր գործեր քննող վարչությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Այս մասին, Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2017-ի դեկտեմբերի 14-ին դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ նշելով, որ նոյեմբերի 20-ին կայացել է ՖԱ «Լոռի Վանաձոր» - ՖԱ «Էրեբունի» հանդիպումը, որն ավարտվել է 5:0 հաշվով: Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց էր կազմվել ՈւԵՖԱ-ի կողմից, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել, որ, մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին որ նախաքննության ներկա փուլում որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ չկա:

Մեր հարցին՝ արդյո՞ք այս գործով հարցաքննվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, և արդյո՞ք վարույթն իրականացնող մարմնի կողմից ուսումնասիրվել են բուքմեյքերական ընկերություններում 2017 թ. նոյեմբերի 20-ին կայացած հիշյալ խաղի հնարավոր ելքի վերաբերյալ կատարված խաղադրույքները, քննչական կոմիտեից պատասխանել են հետևյալը. «Քննության շահերից ելնելով՝ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների, դարնց արդյունքում պարզված հանգամանքների մասին տեղեկությունները նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ կատարված դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica