close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+2°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բայց ի՞նչ ա արել Հարկային օրենսգիրքը, որ չի թողնում բիզնես զարգանա. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Քաղաքական

7 Փետրվարի 2018, 11:30
 Բայց ի՞նչ ա արել Հարկային օրենսգիրքը, որ չի թողնում բիզնես զարգանա.  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) կարծիքով` իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդիկ լավ ապրեն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ի պատասխան գնաճի հետ կապված հարցին, նա ասաց. «Պետք է հնարավորն անել, որ գնաճ քիչ լինի»։

Հարցին` որո՞նք են գնաճը զսպելու ճանապարհները, պատգամավորը դժվարացավ պատասխանել, բայց և բացառեց, որ գնաճը մենաշնորհի հետ որևէ կապ ունի։ «Դա շատ բանի հետ է կապված, աշխարհաքաղաքան վիճակների և այլն։ Մենք էս չունենք, էն չունենք, ու էսքան բանն էլ, որ կատարվում ա, ահագին ա», - ասաց նա։

Դիտարկմանը` գործարարությամբ զբաղվող մարդ է, և հարցին` Հարկային օրենսգիրքը հնարավորություն տալի՞ս է, որպեսզի մանր ու միջին բիզնեսը զարգանա, որպեսզի տնտեսությունն էլ զարգանա, Մանուկյանն արձագանքեց. «Բայց ի՞նչ ա արել, որ հակառակն ա արել, որ չի թողնում զարգանա: Յուրաքանչյուր մարդ ինքն ա սկսում իրա բիզնեսը, ինքը պետք ա զարգացնի, հարմարվի իրավիճակի հետ և առաջ գնա: Նենց չի, որ պետք է մեկը նստի, ասի` հարկային օրենքը վատ ա, ես վատ եմ ապրում, իմ փորձից եմ ասում»:

Անդրադառնալով ծխախոտի դեմ պայքարի համար առաջարկվող տուգանքների չափերին, մասնավորապես` մինչև 250 հազար դրամ սահմանվելիք տուգանքին, Մանուկյանն ընդգծեց, որ դրանք քայլեր են` միտված ժողովրդի առողջությանը։

«Գիտե՞ք ոնց, յուրաքանչյուր մարդ չի ուզում ծխի, ուզում ա թարգի կամ, էսպես ասած, քցի: Հիմա մի քիչ հին բան ասեմ` մի մարդ կար, ինչ-որ անում էին, ասում էր` այ մարդ, ամեն ինչ կա, խաղացել էինք, մնացել ա սարի սմբո՞ւլը: Հիմա մենք մեր ժողովրդին պետք է լավ բարգավաճ վիճակ ստեղծենք, մարդիկ լավ ապրեն, որ սկսեն իրենց առողջության մասին մտածել, էդ ժամանակ կթարգեն: Հիմա միանգամից բռնում ենք ասում` մի' ծխեք, տենց չի», - ասաց նա։

Պորոշենկոյին կհարցաքննեն
21 Փետրվարի 2018, 14:04 Պորոշենկոյին կհարցաքննեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica