close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2018
USD1480.57
GBP1667.37
EUR1590.67
RUB18.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը հրաշալի է ղեկավարում. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Քաղաքական

7 Փետրվարի 2018, 11:17
 Սերժ Սարգսյանը հրաշալի է ղեկավարում.  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` համաձա՞յն է, որ երկիրը շարունակի ղեկավարել Սերժ Սարգսյանը` արդեն վարչապետի պաշտոնում,  դրական արձագանքեց: «Այո, նա հրաշալի է ղեկավարում», - ասաց նա:

Դիտարկմանը` անփոխարինելի է համարում Սերժ Սարգսյանին, Մանուկյանը պատասխանեց. «Անփոխարինելի մարդ չկա, բայց այս պայմաններում նա հրաշալի ղեկավարում է»։

Հարցին` այդ դեպքում ինչո՞ւ է արտագաղթողների թիվն ավելացել, պատգամավորը պատասխանեց, որ դա բնականոն ընթացք է, մարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի և հետո վերադառնում։  «Լավ բան չի արտագաղթը, ես կողմ չեմ, բայց մարդիկ միշտ էլ գնացել են, եկել են», - հավելեց նա։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica