close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզային օրագիր. ձեռնարկատիրական կրթության տարրեր տարրական դպրոցում

Հասարակություն

7 Փետրվարի 2018, 11:07
 Մարզային օրագիր. ձեռնարկատիրական կրթության տարրեր տարրական դպրոցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Արգելի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել ձեռնարկատիրական կրթության տարրերի ներդրմամբ «Տեխնոլոգիա» առարկայի դասին: Նախարարը ծանոթացել է կրթական ծրագրի մանրամասներին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ: 2-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են «Տեխնոլոգիա» առարկայի ժամին իրենց իսկ ձեռքերով պատրաստած աշխատանքները, որոնց մի մասի համար կազմակերպված ցուցահանդես-վաճառքի հասույթով ձեռք են բերել վերոնշյալ առարկայի համար անհրաժեշտ գրենական պիտույքներ:

«Ձեռնարկատիրական կրթության տարրեր ներդրված են ավագ դպրոցում, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում նմանատիպ ծրագիր ենք մշակել և ներդրել նաև տարրական դպրոցում: Երբեմն հարցադրումներ են հնչում, թե արդյոք տարիքային այս խմբի համար վաղ չէ՞ր ծրագրի ներդրումը: Այսօր ներկա գտնվելով «Տեխնոլոգիա» առարկայի դասին՝ պետք է իմ գոհունակությունը հայտնեմ ծրագրի ընթացքի վերաբերյալ, քանի որ դրա արդյունքում երեխաների մոտ ձևավորվել են լուրջ հմտություններ: Նրանք արդեն հասկանում են գումարի կարևորությունը՝ գիտակցելով, սակայն, որ այն նպատակ չէ, այ միջոց՝ ինչ-որ բան անելու: Բացի այդ, երեխաներն արդեն սկսել են ընկալել նաև բարեգործություն հասկացությունը»,-լրագրողների հետ զրույցում իր տպավորություններով է կիսվել նախարար Լևոն Մկրտչյանը՝  շնորհակալություն հայտնելով «Պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը և նրա ղեկավար Արմինե Հովհաննիսյանին՝ ձեռնարկատիրական կրթության ծրագրին աջակցելու և ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու համար:

Նշենք, որ հանրապետության 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում 2017 թվականի սեպտեմբերից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է առարկայի փորձնական ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է 1247 դպրոցի 1356 ուսուցիչ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող:

ՀՀ ԿԳՆ

7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica