close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+18°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1483.10
GBP1615.42
EUR1551.12
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանության մասին օրենքն ընդունվեց. ընդդիմադիրները դեմ էին

Քաղաքական

7 Փետրվարի 2018, 10:28
 Ոստիկանության մասին օրենքն ընդունվեց. ընդդիմադիրները դեմ էին

ԱԺ-ն այսօր քննարկեց «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Օրինագիծն ընդունվեց ձայների` 61 կողմ, 37 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը և նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, քանի որ այն միջամտություն է մարդու անձնական կյանքի իրավունքին: «Այդ միջամտությունը նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ, ավելին` այն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում, դրա համար դեմ ենք քվեարկելու»,- ասաց նա:

Դեմ քվեարկեց նաև ԱԺ մյուս ընդդիմադիր ուժը` «Ծառուկյան» դաշինքը:

Նշենք, որ Ոստիկանության մասին օրենքում կատարված փոփոխություններով, ոստիկանական համակարգի ծառայողներին թույլատրվում է տեսանկարահանումներ իրականացնել։ Բացի այդ, տեխնիկական միջոցով խախտում հայտնաբերելու դեպքում, ոստիկանության ծառայողն իրավունք չի ունենա դադարեցնել տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը: Կսահմանվի նաև պարտադիր նախազգուշացման պահանջ, շարժականի դեպքում բանավոր, իսկ անշարժ սարքերի դեպքում ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica