close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ GSP+ ռեժիմի ներքո գործող «Գրանցված արտահանողների համակարգում» կատարվել է առաջին գրանցումը

Տնտեսական

6 Փետրվարի 2018, 18:53
 ԵՄ GSP+ ռեժիմի ներքո գործող «Գրանցված արտահանողների համակարգում»  կատարվել է առաջին գրանցումը

2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» (REX):

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: Միաժամանակ, REX համակարգի կիրառմանը զուգահեռ՝ 12-ամսյա անցումային ժամանակահատվածում, ծագման երկրի Ա ձևի հավաստագիր կարող է տրամադրվել նաև այն արտահանողներին, ովքեր դեռ չեն գրանցվել REX համակարգում:

Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար:

GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) արդեն իսկ իրականացվել է առաջին գրանցումը, և գրանցված կազմակերպությանը տրամադրվել է գրանցումը հավաստող համապատասխան փաստաթուղթը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica