close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք կողմ ենք ցանկացած քննարկման. Արմեն Ռուստամյանը` «Ելք»-ի` արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնության մասին

Քաղաքական

6 Փետրվարի 2018, 16:29
 Մենք կողմ ենք ցանկացած քննարկման. Արմեն Ռուստամյանը` «Ելք»-ի` արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնության մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` կմիանա՞ն «Ելք»-ի` արտահերթ նիստ անցկացնելու համար ստորագրահավաքին, որ հարկային օրենսգրքում փոփոխություններ արվեն, պատասխանեց. «Կբերեն, կնայենք, կտեսնենք»:

Նա նաև նշեց, որ թանկացումների հետ կապված իրենց տեսակետներն ունեն: «Դրան եթե կհամապատասխանի, լավ, մենք որևէ բանին միանալու խնդիր չունենք, բայց դա պետք է քննարկվի, տեսնենք` ինչ են ասում»,- ասաց պատգամավորը:

Ըստ Ռուստամյանի` քննարկումների անհրաժեշտություն միշտ էլ կա, և դա երբեք էլ վնասակար չէ ու չի խանգարել որևէ գործընթացի:

Հարցին` իշխանությունները պատրա՞ստ են  գնալ հարկային օրենսգրքում փոփոխությունների, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ ցանկացած տրամաբանական առաջարկ պարտադիր քննարկման առարկա պետք է դարձնել, և իշխանություններն էլ ականջալուր պետք է լինեն: Ուղղակի այդ ամենը պետք է համակողմանի ուսումնասիրվի: Այստեղ պետք չէ հարցը դնել` ընդդիմությունն է նախաձեռնել, թե` իշխանությունը: Այն, որ այսօր անհրաժեշտ է մեր հարկային դաշտը բարեփոխել, տնտեսության համար խթանող գործոններ սկսել, դրան պարտավոր է գնալ իշխանությունը, ընդդիմությունն էլ պետք է դրան նպաստի: Բազմակողմանի քննարկման միջոցով պետք է վերհանվեն նման հարցերը, թե չէ մեկ դետալի վրա կենտրոնանալը սխալ է, կոմպլեքս պետք է նայել հարցին»:

Ռուստամյանը չի կարծում, որ հարկային օրենսգիրքն այն ձևով, որ նրանք են ներկայացնում, ավելի վատացրել է վիճակը, և դա համապատասխանում է իրականությանը, որովհետև եթե հստակ քվոտաներով երբ դիտարկվում է, 279 հազար դրամ ստացողների վրա բացասական ազդեցություն չունի, և սա աշխատողների մոտ 90 տոկոսն է:

«Հարցեր կան, որ միակողմանի հայտարարություններով չէ, սա գիտության նման բան է, պետք է հաշվեն, տեսնեն: Միայն հարկային օրենսգրքի խնդիրը չէ, խոսքը գնում է աղքատության հարցին: Այդ առումով մենք հստակ ասել ենք, որ կա պարտավորություն` ապահովել ցանկացած քաղաքացու նվազագույն եկամուտը: Նվազագույն զամբյուղը պետությունը պարտավոր է ապահովել, այստեղ է խնդիրը»,- եզրափակեց Ռուստամյանը:

Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
Երկրաշարժ` Ադրբեջանում
16 Հոկտեմբերի 2018, 10:44 Երկրաշարժ` Ադրբեջանում
Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
16 Հոկտեմբերի 2018, 10:30 Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica