close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2018
USD1480.57
GBP1667.37
EUR1590.67
RUB18.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջհամայնքային միավորումն ու խոշորացումը՝ զուգահեռ գործընթացներ

Քաղաքական

6 Փետրվարի 2018, 15:40
 Միջհամայնքային միավորումն ու խոշորացումը՝ զուգահեռ գործընթացներ

ԱԺ-ում «Միջհամայնքային միավորումների մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանից հետաքրքրվեց, թե ո՞ր դեպքում համայնքները պետք է միավորումներ ստեղծեն:

Ըստ պատգամավորի` այն, որ մենք միջհամայնքային միավորումների նախապատմություն  և հետազոտություն ունենք, հիշում ենք, բայց թվում էր՝ մենք ունենք երկու ճանապարհ՝ միջհամայնքային միավորումներ և խոշորացում, ու հիմա, դեռ խոշորացումը չավարտած, «և,և» ենք անում ու սա առաջ քաշում:

«Կամավորությունը հասկանում եմ՝ կոնկրետ համայնքները միավորվում և մեկ ծրագիր են իրականացնում, սակայն կարո՞ղ եք թվարկել դեպքեր՝ երբ օրենքով սա պետք է անենք: Որովհետև տեսեք, թե ինչ կարող է լինել, օրինակ` Նոյեմբերյանի խոշորացված 3 համայնքներից Կողբը կարող է դիմել, թե կողմ է միավորվել այսինչ հարցի շուրջ, իսկ մյուս երկու համայնքների ավագանիները դեմ լինեն: Այս հարցը կգա ԱԺ, ու օրենքով այդ միավորումը կստեղծվի: Դրանից հետո ի՞նչ է կատարվելու ներքևում, ի՞նչ հարաբերություններ են լինելու: Ես վախենում եմ, որ մենք անընդհատ տեղական ինքնակառավարման և համապետական ինքնակառավարման խնդիրներ ենք ունենալու»,- ասաց Վարդանյանն ու մեկ այլ հարց էլ ուղղեց՝ հնարավո՞ր է նաև միջհամայնքային միավորում ստեղծվի երկու տարբեր մարզերի միջև, օրինակ` Վայքի և Սիսիանի:

Տերտերյանը պատասխանեց, որ միջհամայնքային միավորումն ու խոշորացումը զուգահեռ գործընթացներ են, և եթե մեկը մյուսով պայմանավորված են, ապա ոչ ուղիղ և ոչ իրար բացառելու սկզբունքով: «Ձեր հարցադրման իմաստը հետևյալ կերպ եմ հասկանում՝ ավարտենք խոշորացումը և նոր անցնենք միջհամայնքային միավորման: Այն տարածքներում, որոնք արդեն իսկ խոշորացվել են կամ չեն խոշորացվել, միջհամայնքային միավորները՝ որպես կառույց, իրավունք ունեն գոյություն ունենալու: Մենք մշտապես ունեցել ենք պատվիրակված լիազորությունների մի ամբողջ ցանկ, որը չենք կարողացել էֆեկտիվ տարածել շրջակա համայնքների վրա: Օրինակ` ԶԱԳՍ-ը, հայտնի է, որ դրանք սպասարկում են շատ ու շատ համայնքներ, բայց գործող օրենսդրությամբ պատվիրակված են մեկ համայնքի: Միջհամայնքային միավորումները կառուցվածքային գործիք են, որոնք հնարավորություն են տալիս պետությանն իր կողմից պատվիրակված գործողությունների համար ավելի էֆեկտիվ մասշտաբ նկարագրելու»,- ասաց փոխնախարարը:

Նա նշեց նաև, որ եթե մեկ համայնք կողմ լինի միավորում կազմելուն, իսկ երկուսը` դեմ, և եթե այն կամավորության ծրագրով լինի, բնականաբար, միավորում չեն կազմի: Սակայն, Տերտերյանի խոսքով, եթե խոսքը պատվիրակված լիազորությունների շուրջ  միջհամայնքային միավորման մասին է, ապա Վարդանյանը շատ ճիշտ գործընթացային նկատառում արեց: «Այո, մենք կգանք ԱԺ, և եթե որևէ մեկը կտա դրական գնահատական, մեր խնդիրը կլինի ԱԺ-ին տալ մեր թեզի ճշմարտացիության հիմնավորվածությունը, և նոր միայն ԱԺՆ-ն իր որոշումը կկայացնի: Մեծ հաշվով պետք է խնդիր չառաջանա»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանն արձագանքեց, որ ենթադրում է՝ տարվա ընթացքում պետք է ավարտեն խոշորացումը, և այն պետք է ունենա ևս մեկ փուլ, որովհետև կա անհամաչափություն՝ Նոյեմբերյանի կազմում ընդգրկվել է 3,  իսկ Բերդի կազմում՝ 1 համայնք: Տերտերյանն էլ ի պատասխան նշեց, որ համաձայն է` այո, կա անհամաչափություն, քանի որ խոշորացումն իր առջև, որպես հիմնարար նպատակ, համաչափությունն է  դրել, բայց դրանք միշտ չէ, որ ծավալների մեջ կարելի է գնահատել:   

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica