close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+15°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալիևը մոտեցնում է նախագահելու նոր ժամկետը. Газета.ру

Աշխարհ

6 Փետրվարի 2018, 14:51
 Ալիևը մոտեցնում է նախագահելու նոր ժամկետը. Газета.ру

Ռուսական Газета.ру-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի`2018-ի ապրիլի 11-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը:

Թերթը նշում է, որ պաշտոնապես որոշումը բացատրվում է Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ստեղծման 100-ամյակի տոնակատարությունների անցկացմամբ, սակայն փորձագետները վստահ են, որ Ալիևն օգտվում է երկրի տնտեսության ժամանակավոր աճից՝ ավելի լայն ժողովրդական մանդատ ստանալու համար:

Թերթը հարցում է կատարել փորձագետների շրջանում, որոնք  կարծիք են հայտնել, որ երկրի ներկայիս տնտեսական վիճակը ձեռնտու է Ալիևին:

«Որպես լավ միջազգային կրթություն ստացած մարդ՝ նա (Իլհամ Ալիևը) հասկանում է, որ տնտեսությունում իրավիճակը դեռ բարենպաստ է»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Ժարիխինը: Նրա խոսքով՝ Ալիևը ձգտում է օգտվել նավթի`Ադրբեջանի հիմնական արտահանվող ապրանքի,առավել բարձր գներից:

Վաշինգտոնյան Gulf State Analytics-ի առաջատար վերլուծաբան Թեոդոր Կարասիկն իր հերթին նշել է, որ ընտրությունների տեղափոխումը թույլ է տալիս Ալիևին հասնել միաժամանակ մի քանի նպատակի: «Նախ` նա կկարողանա ամրապնդել իր նոր մանդատն ավելի շուտ՝ ՌԴ-ում նախագահական ընտրություններից մեկ ամիս անց: Երկրորդ` Ալիևը ձգտում է հնարավորինս շուտ սկսել նախագահելու նոր ժամկետը, որովհետև Ադրբեջանը պետք է արագացնի տնտեսական գործընթացները»,- ասել է փորձագետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica