close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+23°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե բողոքի ակցիաները չլինեին, արտահերթ նիստն էլ չէր լինի. Էդմոն Մարուքյան

Քաղաքական

6 Փետրվարի 2018, 12:41
 Եթե բողոքի ակցիաները չլինեին, արտահերթ նիստն էլ չէր լինի. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով` եթե իրենց բողոքի ակցիաները չլինեին, արտահերթ նիստ չէր լինի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Ես կարծում եմ, որ եթե այդ բողոքի ակցիաները չլինեին արտահերթ նիստ չէր լինի: Հիմա չի բացառվում, որ, բացի «Ծառուկյան» դաշինքից, այլ պատգամավորներ էլ կմիանան ստորագրահավաքին: Միայն նրանց պատգամավորների միանալը բավարար է արտահերթ նիստ անելու համար, բայց բոլորին էլ պետք է առաջարկենք, և չի բացառվում, որ հենց հանրապետականներն էլ միանան»:

Մարուքյանը հայտարարեց, որ իրենց գործողությունները տվել են կոնկրետ արդյունք: «Հիմա պետք է այնպես անել, որ արտահերթ նիստին գան, գրանցվեն, քվորում լինի, և այդ օրը քննարկման արդյունքում գանք այն եզրահանգմանը, որ այդ փոփոխությունները կատարվեն»,- ասաց նա:

Նշենք, որ թանկացումները չեղարկելու համար «Ելք»-ն առաջարկում է հարկային օրենսգրքում փոփոխություններ անել:

Թանկացումները մեղմելու թեմայով խորհրդարանական լսումներին էլ անդրադառնալով` պատգամավորը նշեց, որ այն որևէ խնդրի լուծում չի տվել: «Նրանք անցկացրեցին լսումներ և խայտառակ եղան այդ լսումներով: Իշխանության փաստարկները ՀՀ քաղաքացիներին ուղղված ձեռառնելիք էին: Տեսա՞ք, որ լսումների ժամանակ ելույթները կրճատեցին: Մեզ երկրորդ ելույթից հետո  խոսքի իրավունք էլ չտրվեց: Եթե այդպես ուժեղ լսումներ անող էին, թող իրենք էլ խոսեին, մենք էլ»,- ասաց նա:

Հարցին` «Ելք»-ը երեկ մարդկանց տուն ուղարկեց, սա չի՞ նշանակում, որ մարդիկ հիասթափվում են, Մարուքյանը պատասխանեց. «Իսկ «Ելք»-ը մարդկանց կանչել էր հանրահավաքի, երթի և ասել` տուն չե՞ն գնալու: Կանչել էինք, որ հանրային ճնշում կիրառեին իշխանությունների վրա: Մենք մարդկանց ասել ենք, որ գումարում ենք արտահերթ նիստեր: Սա գործողությունների ժամակացույց է, և շարունակում ենք հունվարի 19-ի գործողությունները»:

Պատգամավորը նշեց, որ իրենք երկու հարթակներն էլ օգտագործում են հարցի լուծման համար` թե' փողոցային պայքարը, թե' խորհրդարանական հարթակը: «Երբ ուզենք` ցույց կանենք, երթ կանենք, երբ գտնենք ճիշտ, այլ ակիցա կանենք և մնացած ժամանակ խորհրդարանում մեր մանդատները կաշխատեցնենք, ինչն էլ անում ենք»,- եզրափակեց նա:

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica