close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2018
USD1482.67
GBP1650.40
EUR1570.76
RUB17.88
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սուտ-սուտ բաներ եք գրում. Սամվել Ալեքսանյան

Հասարակություն

6 Փետրվարի 2018, 11:25
 Սուտ-սուտ բաներ եք գրում. Սամվել Ալեքսանյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նեղացած է լրագրողներից: Այսօր խորհրդարանում լրագրողները նրան մի քանի հարցեր ուղղեցին` թանկացումների, ծխելու դեմ տուգանքների չափերի մասին, սակայն նա ասաց. «Էնքան սարքող, սուտ-սուտ բաներ եք գրում, որ ձեր հարցերին չեմ ուզում պատասխանեմ»:

Այդուհանդերձ, հարցին` որպես ծխող` ինչպե՞ս է վերաբերվում ծխելու դեմ սահմանվելիք այդքան բարձր տուգանքներին, պատասխանեց. «Իսկ քեզ ով ա ասում, որ ես ծխող եմ»:

Հարցին էլ` ինչի՞ց է նեղացած, Ալեքսանյանն արձագանքեց. «Ձեր սայթերից: Գրում եք, որ մեր տեքստիլի արտադրությունը գնացել ա Ռուսաստան, թանկության պատճառով հետ ա եկել, բայց ոչ մի բան էլ չի եղել: Էդ ձև բան չի եղել»:

Նա անպատասխան թողեց թանկացումները քննարկելու համար «Ելք»-ի առաջարկով  կազմակերպվելիք արտահերթ նիստի մասին հարցը:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica