close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ծառուկյան» խմբակցությունը միացավ «Ելք»-ի ստորագրահավաքին

Քաղաքական

6 Փետրվարի 2018, 10:45
 «Ծառուկյան» խմբակցությունը միացավ «Ելք»-ի ստորագրահավաքին

Մեկնարկել է ԱԺ 6-րդ գումարման հերթական նիստը: Մտքերի փոխանակման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենց խմբակցությունն առաջարկում է փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, հրավիրվել արտահերթ նիստ` Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու թեմայով:

«27 պատգամավորների ստորագրություն է հարկավոր: «Ելք»-ը ստորագրելու է: Կոչ ենք անում այն պատգամավորներին, ովքեր պատրաստ են ստորագրել թանկացումների վերաբերյալ արտահերթ հրավիրելու համար, անել դա»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց, որ իրենց խմբակցությունը միանալու է ստորագրահավաքին: ««Ծառուկյան» դաշինքը կմիանա և կմասնակցի «Ելք»-ի գործընկերների ստորագրահավաքին: Այդ օրենքի վերաբերյալ մեր կարծիքները ընդհանրություն ունեն: Բացի այդ` կառավարությունը խոստացել էր, որ փոփոխություններ կանի օրենսգրքում, բայց ուշացնում է և գոնե կոսմետիկ փոփոխությունների էլ չի գնում»,- նշեց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Աչքներս լույս, մի հատ էլ արտահերթ կլինի»:

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica