close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կտրվել են ատեստավորումից. «Հրապարակ»

Քաղաքական

6 Փետրվարի 2018, 10:00
 Կտրվել են ատեստավորումից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ծառայողների ատեստավորման հերթական փուլից «կտրվել» է ԱԺ-ի հնաբնակներից մեկը՝ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ավետիսյանը՝ ԱԺ-ի «դասատուն», ում գրեթե ամեն օր կարելի է տեսնել ԱԺ հյուրընկալած դպրոցականների կամ ուսանողների շրջայց եւ «Բաց դաս» կազմակերպելիս։ Նա ԱԺ-ում այդ աշխատանքին է 20 տարուց ավելի։ Ուշագրավ է, որ գրավոր թեստը ճիշտ է լրացրել, «կտրվել» է բանավոր քննությունից, չի պատասխանել մասնագիտական 2 հարցի, որից հետո մտերիմներին բողոքել է, որ լավ է պատասխանել։

Բախտը չի ժպտացել նաեւ նրա տեղակալ Արուսյակ Քանանյանին, ով նույնպես 2000-ականների սկզբից է ԱԺ-ում։

Ատեստավորման մրցութային հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է, քարտուղարը՝ ԱԺ լրատվականի պետ Արսեն Բաբայանը, անդամները՝ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիանա Սիմոնյանը»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում ծառայողների ատեստավորման հերթական փուլից «կտրվել» է ԱԺ-ի հնաբնակներից մեկը՝ տեղեկատվական վարչության պետ Մարուսյա Ավետիսյանը՝ ԱԺ-ի «դասատուն», ում գրեթե ամեն օր կարելի է տեսնել ԱԺ հյուրընկալած դպրոցականների կամ ուսանողների շրջայց եւ «Բաց դաս» կազմակերպելիս։

Նա ԱԺ-ում այդ աշխատանքին է 20 տարուց ավելի։ Ուշագրավ է, որ գրավոր թեստը ճիշտ է լրացրել, «կտրվել» է բանավոր քննությունից, չի պատասխանել մասնագիտական 2 հարցի, որից հետո մտերիմներին բողոքել է, որ լավ է պատասխանել։

Բախտը չի ժպտացել նաեւ նրա տեղակալ Արուսյակ Քանանյանին, ով նույնպես 2000-ականների սկզբից է ԱԺ-ում։ Ատեստավորման մրցութային հանձնաժողովի նախագահը Նաիրա Զոհրաբյանն է, քարտուղարը՝ ԱԺ լրատվականի պետ Արսեն Բաբայանը, անդամները՝ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը, իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Լիանա Սիմոնյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica