close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երիտասարդ ըմբշամարտիկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Իրավունք

5 Փետրվարի 2018, 20:20
 Երիտասարդ ըմբշամարտիկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 27-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ. Քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 20-ամյա երիտասարդը և հայտարարվել հետախուզում։

2018թ. հունվարի 20-ին՝ ժամը 18։45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կտրած-ծակած վնասվածքով բուժօգնության է ընդունվել Երևանի մի բնակիչ՝ ծնված 1990թ.։

Նույն օրը   ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ, 27-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ 27-ամյա երիտասարդը ծանր մարմնական վնասվածքն ստացել է Ռոստովյան փողոցի վրա գործող ավտոլվացման կետերից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, պարզվել միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը ավտոլվացման կետի տարածքում հանդիպել են 1993 և 1995 թթ. ծնված երկու երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ պարզաբանումների համար, որին մասնակցել են նաև նրանց ծանոթները։ Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, ինչը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը կտրող-ծակող առարկայով հարվածել է ավտոլվացման կետի աշխատակիցներից մեկին՝ 27-ամյա երիտասարդին։

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1998թ., ըմբշամարտիկ։

Օրենքով սահմանված կարգով վերջինիս լուսանկարը ճանաչման է ներկայացվել տուժողին, ով մատնացույց է արել 20-ամյա երիտասարդի լուսանկարը և հայտարարել, որ նա է հարվածել իրեն։

Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝  որոշում է կայացվել 1998 թ. ծնված երիտասարդին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով,  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ վիճաբանության մասնակից բոլոր անձանց գործողություններն անհատականացնելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica