close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+10°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատանքի պահին ջուր խմելու իրավունք չունենալու պատճառով ՍԱՍ-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ YN.am

Հասարակություն

5 Փետրվարի 2018, 18:49
 Աշխատանքի պահին ջուր խմելու իրավունք չունենալու պատճառով ՍԱՍ-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է․ YN.am

YN.am-ի (Երևան Նյուզ լրատվական) աղբյուրների համաձայն ՍԱՍ սուպերմարկետը վերջերս գիշերային հերթափոխի աշխատողների նկատմամբ հերթական անմարդկային քայլին է դիմել, որը անթույլատրելի է իրավական և բարոյական տեսանկյունից:

Մինչ ամբողջ աշխարհում ընդունված է, որ գիշերային հերթափոխի աշխատողները պետք է ժամային առումով և վարձատրման չափով առավելություն ունենան ցերեկային աշխատողների նկատմամբ, ՍԱՍ-ում այդ ամենը կոպտորեն ոտնահարվում է: Պարզվում է, որ մինչ նախկինում սուպերմարկետի գիշերային հերթափոխի աշխատողները աշխատանքը սկսում էին գիշերվա ժամը 1:00-ին և ավարտում առավոտյան 9:00-ին, իսկ աշխատանքի վայր էլ հասնում էին սուպերմարկետի կողմից տրամադրվող տաքսիներով, ապա այսուհետ աշխատանքային ժամը սկսվելու է երեկոյան 10:30-ին և ավարտվելու է առավոտյան 8:30-ին, իսկ աշխատողները աշխատանքի վայր կհասնեն իրենց միջոցներով: Ընդ որում՝ գիշերային աշխատողների աշխատաժամի ավելացման հաշվին նվազել է ցերեկային հերթափոխի աշխատողների աշխատաժամը, իսկ վարձատրությունը երկու հերթափոխներում էլ մնացել է նույնը:

 Ակնհայտ է, որ սուպերմարկետը բառացիորեն չարաշահում է աշխատակիցների աշխատանքային իրավունքները: Հետաքրքիր է, ինչ հիմունքով է «ՍԱՍ Գրուպ»-ի մարդկային(ճիշտ կլիներ ստրկական) ռեսուրսների մասնագետը կամ տնօրինությունը նման որոշումներ կայացնում: Հավանաբար անպատժելիությունը նրանց իրավունք է վերապահում այդպես վարվել: Նույն աղբյուրները նշում են, որ սրանից ոչ շատ ժամանակ առաջ աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է և շտապօգնություն են կանչել՝ աշխատանքային ժամին ջուր խմելու իրավունք չունենալու պատճառով:
Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica