close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետի ցանկության բացակայության դեպքում նախագահն իրավաբանորեն անգամ զրկվում է ներում շնորհելու իրավունքից. Գևորգ Պետրոսյան

Հասարակություն

5 Փետրվարի 2018, 17:15
 Վարչապետի ցանկության բացակայության դեպքում նախագահն իրավաբանորեն անգամ զրկվում է ներում շնորհելու իրավունքից. Գևորգ Պետրոսյան

Հայտնել ենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ներման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով` օրենքում պետք է լինի հստակ ներման քաղաքականություն, որը սուբյեկտիվ ընդգծված վերաբերմունքի տեղիք չպետք է տա:

«Փաստորեն, ստացվում է, որ ներման ինստիտուտը ձևականորեն գտնվել է հանրապետության նախագահի իրավասության շրջանակներում, բայց, ըստ էության, վարչապետի ցանկության բացակայության դեպքում նախագահն իրավաբանորեն անգամ զրկվում է  հարցի լուծմանը մասնակցություն ունենալու հնարավորությունից»,- ասաց նա:

Պետրոսյանն առաջարկեց` հետագայում տարբերակված մոտեցումներից խուսափելու համար գոնե ինչ-որ չափանիշներ ընտրվեն, թե որ դեպքում անձը կարող է ներվել, որ դեպքում` ոչ:  «Օրինագիծն այս վիճակում չի հավակնում կանխել հավանական խտրական վերաբերմունքի դրսևորումը: Որևէ չափանիշ ես նախագծում չտեսա, թե որ դեպքում վարչապետը կարող է եզրակացություն տալ նախագահին ներում շնորհելու անհրաժեշտության, որ դեպքում՝ դրա բացակայության վերաբերյալ»,- ասաց պատգամավորը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ, ի տարբերություն գործող կարգավորումների, փորձել են օրենքում ավելի մանրամասն կարգավորել այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն ներման խնդրագրի քննարման ժամանակ:  Ըստ նրա` իրենք ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը, և որևէ տեղ նշված չէ, թե ինչ չափանիշների հիման վրա պետք է ներում շնորհվի դատապարտյալին: «Հստակ նշել ենք` դատապարտյալի անձը, առողջական վիճակը, սոցիալական դրությունը, իր վերաբերմունքը: Այսինքն` չհավակնելով` ավելի մանրամասն կարգավորել, որովհետև սա, իրոք, բացառիկ իրավասություն է: Մենք դուրս ենք բերել որոշ չափանիշներ, բայց որևէ երկրի օրենքով էլ սահմանված չեն հստակ չափորոշիչներ»,- նշեց փոխնախարարը:

Գևորգ Պետրոսյանը հակադարձեց, որ, իհարկե, նախագիծը քայլ առաջ է, բայց պատասխանը չի փարատում իր մտահոգությունը: «Այստեղ կարող են լինել հնարավոր տարբերակումներ, որոնք չբխեն օբյեկտիվությունից: Օրինակ` եթե մեկն ընտրությունների ժամանակ «արժանի ծառայություն» է մատուցել այս կամ այն թեկնածուի ընտրվելուն, նրա խնդրագիրը կարող է հարգվել, իսկ մյուսը, որը ընդդիմադիր հայացքներ է ունեցել, կարող են ասել` քանի որ օրենքը հստակ չափանիշներ չի նշում, մենք այսպես ենք հարմար գտել: Կա սուբյեկտիվության դրսևորման մեծ հնարավորություն»,- պնդեց նա:  

Արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ համաձայնեց Գևորգ Պետրոսյանի հետ, որ կարելի է  որոշ չափորոշիչներ սահմանել, թե որ դեպքում ներում շնորհել դատապարտյալին: Նա հիշեցրեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման համար իրենք նման չափորոշիչներ սահմանել են: «Եթե դուք հիմա օրինագծում նախատեսել եք կետ` դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցանքի նկատմամբ, ապա կարելի է այլ չափորոշիչներ էլ ներդնել: Շատ հետաքրքրական մոտեցում եք ամրագրել: Պայմանական վաղաժամկետ ազատման ժամանակ չափանիշներ ամրագրել ենք, օրինակ` պատշաճ վարքագիծը և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության ցածր լինի, այս չափանիշները դրված են պայմանականի հիմքում: Ես այս պահին չեմ պնդում, որ այս բոլոր չափանիշները կիրառելի են նաև ներման դեպքում, բայց գուցե պարոն Պետրոսյանի առաջարկությունը հանգեցնի նրան, որ որոշակի չափանիշներ փորձենք այստեղ ևս ներառել»,- առաջարկեց նա: 

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica