close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում ռուս կնոջ են կողոպտել. քրեական գործ է հարուցվել

Իրավունք

5 Փետրվարի 2018, 17:22
 Գյումրիում ռուս կնոջ են կողոպտել. քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ Գյումրիի բնակչուհու պայուսակը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

2018 թվականի փետրվարի 4-ին Գյումրիի բնակչուհուց (ազգությամբ ռուս, ծնված՝ 1971թ.) ահազանգ է ստացվել, որ վարձավճարի դիմաց ուղևորափոխադրման ծառայություն իրականացնող անձը կողոպտել է իրեն՝ հափշտակելով պայուսակը։

Նախնական տվյալներով՝ փետրվարի 4-ին՝ ժամը 03։50-ի սահմաններում, վարձավճարի դիմաց ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոմեքենայի վարորդը 1971թ.ծնված կնոջն ու նրա  ընկերուհուն տեղափոխել է Գյումրիի Անի թաղամաս։

Գումարը վճարելով՝ կանայք իջել են ավտոմեքենայից և քայլել դեպի շենքի բակը, որից հետո նույն ավտոմեքենայի վարորդը մոտեցել է նրանց և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ հափշտակել ուղևորուհիներից մեկի՝ 1971 թ. ծնված կնոջ  պայուսակը, որի մեջ եղել են կանխիկ գումար և այլ պարագաներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
Երկրաշարժ` Ադրբեջանում
16 Հոկտեմբերի 2018, 10:44 Երկրաշարժ` Ադրբեջանում
Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
16 Հոկտեմբերի 2018, 10:30 Ուժեղ երկրաշարժ` Չինաստանում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica