close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երեք գաղտնիք՝ փորձառու և հաջողակ մենեջերի կողմից. «Մեկ րոպեն» ներկայացվեց հայ ընթերցողին

Մշակույթ

5 Փետրվարի 2018, 12:55
 Երեք գաղտնիք՝ փորձառու և հաջողակ մենեջերի կողմից. «Մեկ րոպեն» ներկայացվեց հայ ընթերցողին

Կյանքն ու գործը ճիշտ և արդյունավետ ղեկավարելու բոլոր ժամանակների բեսթսելեր. հայ ընթերցողին ներկայացվեց Սպենսեր Ջոնսոնի և Քեն Բլանչարդի «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը: Այն համարվում է երբևէ հրատարակված ամենահաջողակ` մենեջմենթի գրքերից: Ընթերցողը կսովորի  մենեջմենթի երեք հեշտ կիրառելի մեթոդներ, որոնք արդեն փոխել են միլիոնավոր մարդկանց կյանքեր: Գիրքը հայերեն թարգմանել է Նազելի Կարապետյանը: Այն լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ի դեպ, հրատարակչությունն արդեն իսկ հասցրել էր հայ ընթերցողի դատին հանձնել Սպենսեր Ջոնսոնի՝ կյանքում և բիզնեսում փոփոխություններ մտցնելու` բոլոր ժամանակների բեսթսելեր «Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը:

««Ո՞ւր է իմ պանիրը» գիրքը բավականին հայտնի ու սիրված է Հայաստանում: Այն մեծ հաջողություն ունեցավ մեր երկրում: Այս դեպքում մենք որոշեցինք հայ ընթերցողին նաև ներկայացնել նույն հեղինակի երկրորդ գիրքը՝  «Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»», որը նույնպես համաշխարհային բեսթսելեր է: Այն ներկայացնում է մենեջմենթի պարզ գործիքներ, որոնք օգնում են պարզ մեթոդներով կառավարել թե՛ ինքդ քեզ, թե՛ քո աշխատակիցներին»,-շնորհանդեսի ընթացքում նշեց «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ այս գիրքը կարդալուց հետո կարող են իրենց կյանքում և բիզնեսում նաև ներդրումներ կատարել: Իր խոսքում Շավարշ Կարապետյանը հատուկ շեշտեց, որ հրատարակչությունը շարունակում է հայերեն թարգմանել և ընթերցողներին ներկայացնել մոտիվացիոն և բիզնես գրականության բեսթսելերները:

Շուտով լույս կտեսնի աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկը՝ Սթիվեն Քովիի  «Արդյունավետ մարդկանց 7 սովորույթները»: 2011 թ. Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

«Նոր՝ մենեջեր «Մեկ րոպեն»» գրքի թարգմանիչ Նազելի Կարապետյանն էլ փաստեց, որ առաջին հայացքից պարզ պատմությունների միջոցով փոխանցվում են շատ խորը և գործնական գաղափարներ: Մի շատ փորձառու և հաջողակ մենեջերի կողմից տրվում են երեք գաղտնիքներ, որոնց միջոցով հնարավոր է նույնքան հաջողակ մենեջեր դառնալ:

Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այսօր ձեռնարկությունները, անկախ ռեսուրսների սակավությունից, պետք է կարողանան ավելի արագ արձագանքել, որպեսզի շարժվեն անընդհատ փոփոխվող տեխնոլոգիաներին և գլոբալացմանը համընթաց: Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Իրենց հակիրճ, հեշտ ընթերցվող պատմության մեջ նրանք ընթերցողին սովորեցնում են գործնական երեք գաղտնիք՝ մարդկանց առաջնորդելու համար, և բացատրում են, թե ինչու են այս մեթոդները շարունակում աշխատել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica