close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+18°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1483.10
GBP1615.42
EUR1551.12
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անչափահասին առևանգել են, փորձել բռնաբարել. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

3 Փետրվարի 2018, 13:30
 Անչափահասին առևանգել են, փորձել բռնաբարել. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Լոռու մարզի դատախազությունը նույն մարզի դատարան է ուղարկել անչափահասի առևանգման, բռնաբարության փորձի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Հ. Մ-ն անչափահաս աղջկան ամուսնության նպատակով առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով Վ.Բ-ի, Լ. Դ-ի և Ս.Վ-ի հետ, 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, աղջկան հարկադրաբար նստեցրել են ավտոմեքենա և բացահայտ առևանգելով տեղափոխել են Գյումրի քաղաք, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

Այնուհետև տեղեկանալով, որ փնտրվում են ոստիկանության աշխատակիցների կողմից, անչափահասին տեղափոխվել են Երևան քաղաք, հետո էլ Վաղարշապատ քաղաք, որտեղ էլ հյուրանոցներից մեկում Հ.Մ-ն փորձել է բռնություն գործադրել՝ բռնաբարել աղջկան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Այնուհետև նույն հյուրանոցի աշխատակիցների ահազանգով ժամանած ոստիկանության աշխատակիցները կասկածանքով  Հ.Մ-ն, Լ.ԴԴ-ն և Ս.Վ-ն բերման են ենթարկվել, իսկ Վ.Բ-ն դիմել է փախուստի։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, որոնցից մեկը նախկինում 4 անգամ դատապարտված է եղել:

Տղաներից երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկուսի նկատմամբ գրավ է կիրառվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica