close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+13°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.48
GBP1643.97
EUR1565.61
RUB17.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արթուր Բաղդասարյանի հեռուստաընկերությունում ազատել են գործադուլ արած աշխատակիցներին. «Հրապարակ»

Քաղաքական

3 Փետրվարի 2018, 10:18
 Արթուր Բաղդասարյանի հեռուստաընկերությունում ազատել են գործադուլ արած աշխատակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Մոտ 10 հոգի դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։

Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի։ Այժմ հեռուստաընկերությունն աշխատում է նոր թիմով, բացառությամբ լրատվականի ղեկավար Էդգար Առաքելյանի, ով, բնականաբար, չի հեռացել, բայց Ռուսաստանում բիզնես է հիմնել եւ հույս ունի դրանով հոգալ իր ապրուստը։

Նա չցանկացավ մեզ այս թեմայով պարզաբանում տալ, ասելով միայն՝ ովքեր հեռացել են, հեռացել են իրենց կամքով, ասաց նաեւ, որ Հ3-ից հեռացողներն իրենց աշխատավարձերը մինչեւ «վերջին կոպեկն» ստացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica