close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+27°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ ապահովագրական համակարգը գործի, գյուղատնտեսությամբ զբաղվելը կդառնա բիզնես. նախարար

Տնտեսական

2 Փետրվարի 2018, 23:25
 Երբ ապահովագրական համակարգը գործի, գյուղատնտեսությամբ զբաղվելը կդառնա բիզնես. նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է  ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով:Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Կենտրոնական բանկի և KfW բանկի պատասխանատուներ և այլ  պաշտոնատար անձինք:Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ հանդիպումը երկար սպասված էր` հաշվի առնելով ծրագրի կարևորությունը գյուղոլորտի համար:

 «Ծրագրի մասին խոսում ենք արդեն մի քանի տարի շարունակ, բոլորդ գիտեք, թե ինչ ակնկալիքներ ունենք գյուղապահովագրության ծրագրից, այժմ մենք ակնկալում ենք  միջազգային փորձագետների այց, որոնք ընտրվել են KfW բանկի կողմից, և նախատեսում ենք նրանց հետ համատեղ մշակել հետագա քայլերը և ֆիքսել ժամկետներ»,- նշել է նախարար Առաքելյանը:

 Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ ռիսկերի նվազեցման նպատակով այժմ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրականացվում է  հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր, ինչպես նաև 2018 թվականից մեկնարկել է կարկտապաշտպան ցանցների ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

 ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի խոսքով` այս պահին առաջնահերթ խնդիրը վնասի գնահատման ինստիտուտի ներդրումն է, «Նարմա» բյուրոյի ձևավորումը, որը կլինի այն գործիքը, որով կգնահատվեն բնածին աղետների վնասները, բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պոլիսների մշակմամբ: Փոխնախարարը կարևորել է ապահովագրական ընկերությունների կարծիքն ու առաջարկներն այս փուլում աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու գործում:

 Պատասխանատուները նշել են, որ փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից 5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվում և նույնքան էլ պետական բյուջեից համաֆինանսավորում կլինի, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը, քանի որ այսօր գյուղացիները դեռևս պատրաստ չեն սեփական միջոցներից ամբողջությամբ հոգալ այդ ծախսերը:  

 «Գյուղատնտեսությունը սոցիալական ոլորտ է, և մենք գյուղացուն չպետք է հիասթափեցնենք: Մենք այստեղ ակնկալում ենք երկրի սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված համագործակցություն պետության և մասնավորի միջև: Գյուղատնտեսությանը մենք դեռ չենք կարող վերաբերվել որպես բիզնեսի, սակայն համոզված եմ, երբ ապահովագրական համակարգը գործի, մի քանի տարի հետո այն կդառնա բիզնես»,-նշել է Իգնատի Առաքելյանը:

 Կենտրոնական բանկի պատասխանատուների կողմից առաջարկ է ներկայացվել «Նարմա» բյուրոն ձևավորել մասնակից ապահովագրական ընկերություններից և նրանց ներդրումներով` կիրառելով ԱՊՊԱ-ի հաջողված փորձը:  Նրանք նաև հավելել են, որ առաջիկա շաբաթվանից նախատեսում են հանդիպումներ սկսել գյուղապահովագրությամբ հետաքրքված ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ:

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ և արդյունավետ իրականացնել, որպեսզի 2019 թվականից արդեն հնարավոր լինի վաճառել ապահովագրական պոլիսները:

 

Գյուղնախարարության մամուլի ծառայություն

 

 

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica