close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս պաշտոնյան խոսել է Թուրքիայից ու Իրանից անասունների վարակների ներթափանցման ռիսկերի մասին

Իրավունք

2 Փետրվարի 2018, 22:32
 Ռուս պաշտոնյան խոսել է Թուրքիայից ու Իրանից անասունների վարակների ներթափանցման ռիսկերի մասին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևը փետրվարի 2-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են երկու կառույցների համագործակցությունը սահմանամերձ գոտում անասնահամաճարակային կայունությունն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես, ներկայացվել են այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են 2017 թվականին՝ հարևան երկրներից կենդանիների վարակիչ հիվանդությունների հնարավոր ներթափանցումը հանրապետության տարածք կանխելու նպատակով:

Իշխան Կարապետյանը հաջողված է գնահատել  Ծառայության և ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության միջև ձևավորված փոխգործակցության ավանդույթը և պատրաստակամություն հայտնել շարունակել այն՝ ապահովելով թե մասնագիտական աջակցություն, թե անհրաժեշտ տեղեկատվություն և թե արդյունքում՝ հսկողության պատշաճ մակարդակ:

Հանդիպման ընթացքում  գեներալ-լեյտենանտ Անատոլի Միխեևը, խոսելով մեր երկրի աշխարհագրական դիրքի և դրանով պայմանավորված վարակների ներթափանցման ռիսկերի մասին, անդրադարձել է հատկապես Թուրքիայից ու Իրանից եկող հնարավոր վտանգը կանխելու և գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողությունն էլ ավելի ուժեղացնելու անհրաժեշտության խնդրին:

Հանդիպմանը ներկա էին նաև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և Սահմանապահ վարչության պաշտոնյաներ. ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը և Սահմանապահ վարչության անասնաբուժասանիտարական ծառայության պետ Անդրանիկ Ասատրյանը ներկայացրել են անասնահամաճարակային ընթացիկ իրավիճակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվությունն օպերտիվ կերպով միմյանց փոխանցելու և համատեղ կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում և՝ 2018 թ. գարնանն ու ամռանը սահմանամերձ մարզերում համատեղ ստուգումներ կատարելու վերաբերյալ: Մասնագետները փաստել են, որ նախորդ տարվա ընթացքում կենդանիների հիվանդությունների բռնկումներ չեն եղել, անասնահամաճարակային վիճակը կայուն է գնահատվել:

Ծառայությունն ու Սահմանապահ վարչությունը, ի դեմս երկու կառույցների պետերի, ստորագրել  են արձանագրություն՝ ամրագրելով համագործակցության հետագա ուղղություններն ու առաջնահերթությունները:

 

Եղանակն՝ առաջիկա օրերին
23 Փետրվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica