close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2019
USD1476.13
GBP1596.40
EUR1525.98
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն. վարչապետ

Տնտեսական

1 Փետրվարի 2018, 19:30
 Մենք սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն. վարչապետ

Կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը միացման ձևով կվերակազմակերպվի և համամասնորեն կմիացվի հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան և արարատյան մաքսատուն-վարչություններին: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախաբացթողումային հսկողության վարչության գործառույթներն իրականացվում են վերոնշյալ մաքսատուն-վարչությունների կողմից՝ կրկնություններից խուսափելու նպատակով: ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ որոշումն ուղղված է ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացն առավելագույնս հեշտացնելուն: «Ձերբազատվում ենք ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորություններից, այդ գործընթացում բիզնեսի համար էականորեն կրճատվում է ժամանակը, ընդլայնվում է ռիսկերի կառավարման համակարգի կիրառման շրջանակը»,-նշել է Վախթանգ Միրումյան՝ հավելելով, որ այս առաջարկությունն էական դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա: 
Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու նշել. «Շատ համարձակ, ճիշտ քայլ է: Մենք բիզնեսին վստահություն ենք ցուցաբերում, սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն: Դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի, եթե այն, ինչ պայմանավորվում ենք, խախտվի, հետագայում հայտնաբերվի: Շատ լավ բան է»:

Ջորկաեֆը կայցելի Հայաստան
20 Սեպտեմբերի 2019, 18:14 Ջորկաեֆը կայցելի Հայաստան
Ներդրումներ (մաս 13)
20 Սեպտեմբերի 2019, 17:23 Ներդրումներ (մաս 13)
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica