close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2018
+19°
+21°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ. նախարար

Տնտեսական

1 Փետրվարի 2018, 18:32
 Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ. նախարար

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը փետրվարի 1-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի                                                 առաքելության  ղեկավար Տիանհուա Լուոյի գլխավորած  պատվիրակությանը:                    

Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։    

Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը կարևորել է ԱԶԲ կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը, հատկապես իրականացվող բարեփոխումների ուղղությամբ:  Նախարարը նշել է, որ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցում»  ծրագրով նախատեսված  կարգավարման կառավարման  ավտոմատացված  համակարգի (SCADA),  «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են և հաջողությամբ իրականացվում են:

Ներկայացնելով համակարգում նախատեսվող ծրագրերը՝ նախարարն ընդգծվել է բանկի օժանդակությունը ինչպես «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացման, տեխնիկական վերազինման, այնպես էլ էներգետիկ այլ ծրագրերի իրականացման գործում՝ հաշվի առնելով, որ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը և համակցումը  Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։

 Ի թիվս այլ ծրագրերի ԱԶԲ-ն աջակցում է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լայնամասշտաբ վերակառուցման ծրագրին:

 «10 տարի անց մենք կունենանք արդիականացված և արդի չափանիշներին

 համապատասխան էլեկտրական ցանցեր»,- նշել է Աշոտ Մանուկյանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԱԶԲ ֆինանսավորմամբ մի շարք այլ ծրագրերի իրականացմանն ու հետագա համագործակցության հնարավորություններին: Զրուցակիցները վերահաստատել են գործընկերությունը շարունակելու և խորացնելու պատրաստակամությունը:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝  Տիանհուա Լուոն փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի ոլորտի զարգացման ծրագրերին։ Նա նշել է նաև, որ բանկը հետաքրքրված է ներկայացված ծրագրերով և պատրաստ է դիտարկել ԱԶԲ-ի  մասնակցության հետագա հնարավորությունները։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։

 

 

Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
17 Հոկտեմբերի 2018, 12:23 Էրեբունիում 8 ժամ ջուր չի լինի
 Հայաստան-Մակեդոնիա 4:0
16 Հոկտեմբերի 2018, 22:37 Հայաստան-Մակեդոնիա 4:0
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica