close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+13°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.48
GBP1643.97
EUR1565.61
RUB17.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավրովը` շփման գծում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայման մասին

Արցախ

1 Փետրվարի 2018, 17:51
 Լավրովը` շփման գծում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայման մասին

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայման վերաբերյալ պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման հույս ունի: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Իտալիայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի համատեղ  մամուլի ասուլիսում:

Ըստ նրա` նման պայմանավորածություն ձեռք է բերվել 2016-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ:

Լավրովը նշել է, որ խոսքը շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին է, ոչ թե ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ընդլայնման:  «Իմ կարծիքով՝ այժմ կողմերը մոտ են այդ պայմանավորվածության իրագործման կոնկրետ պարամետրերի համաձայնեցմանը»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Լավրովը նաև հայտարարել էր, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր ներդրումն ունենալ Մերձդնեստրի և ԼՂ հակամարտություննների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica