close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+2°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լավ կլիներ՝ մեր ֆիլմի ֆլեշկան տանք ՀՀ նախագահին, նա էլ փոխանցի Ալիևին ու ասի. «Էս ֆիլմը նայեք». Հակոբ Հակոբյան

Մշակույթ

1 Փետրվարի 2018, 16:34
 Լավ կլիներ՝ մեր ֆիլմի ֆլեշկան տանք ՀՀ նախագահին, նա էլ փոխանցի Ալիևին ու ասի. «Էս ֆիլմը նայեք». Հակոբ Հակոբյան

Կեղծ հայրենասերներին խորհուրդ է տրվում չնայել. այսպես է սկսվում ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Մենք հարևաններ ենք» ֆիլմը: Այն դեռ 2017-ի դեկտեմբերին պետք է հանրության դատին ներկայացվեր, սակայն մինչ օրս հստակ օր չկա, թե երբ կլինի ֆիլմի պրեմիերան:

Yerkir.am-ը հետաքրքրվեց Հակոբյանից, թե ի՞նչն է պատճառը, որ ֆիլմը դեռ չի ցուցադրվում, գուցե դրա մասին իրար հակասող կարծիքնե՞րն են պատճառը:  Հակոբյանը պատասխանեց, որ 2017-ի նոյեմբերին փակ դիտում են կազմակերպել, որին մասնակցել են կինոգետներ, քննադատներ, որոնք մի շարք դիտողություններ են արել, և հիմա շտկման աշխատանքներ են ընթանում: «Սպասում ենք հարմար առիթի, որ այն ցուցադրենք: Մի քիչ էլ կաշխատենք վրան ու հարմար մի ժամանակ ցույց կտանք»,- ասաց նաը:

Մեր հաջորդ հարցին, թե  որտեղի՞ց են Հակոբյանի մոտ ծնվում ֆիլմ ստեղծելու գաղափարները՝ այսօրվա իրականությունի՞ց, թե՞ նաև անցյալն է հիմք ծառայում դրա համար, նա պատասխանեց, որ ֆիլմն իրականության մի մասնիկն է, իրականությունից է բխում:

«Ֆիլմում ներկայացվում է հայ և ադրբեջանցի ընտանիքների հարևանության պատմությունը մինչև Արցախյան պատերազմի սկիզբն ու դրանից հետո: Հայն ու ադրբեջանցին պատերազմից առաջ խաղաղ ապրում են, ընկերություն անում: 1989 թվականից երկրի վիճակը խառնվեց, և թե ոնց թուրքերը գնացին մեր երկրից. այդ ամենը մեր աչքի առաջ է: Այստեղ ապրող թուրքերին ո'չ կոտորել ենք, ո'չ ջարդել, ո'չ տներից հանել: Նրանք իրենց հոժար կամքով ենք գնացել. մի զորամասում հավաքվել էին, հետո մեր պետությունը «կարիդոր» տվեց իրենց, իրենք էլ հանգիստ գնացին, որևէ մեկը չի տուժել»,- ասաց Հակոբյանը:

Նա նշեց նաև, որ իրականում, քանի որ տարիներ շարունակ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի են ապրել, շատ դժվարությամբ են իրարից բաժանվել՝ տարիները մարդկանց դարձրել էր ընկերներ, բարեկամներ:

Ֆիլմի իրադարձությունները, ըստ Հակոբյանի, գալիս-հասնում են մինչև ապրիլյան քառօրյա: «Մեր ֆիլմով ցույց ենք տալիս, որ էնքան չի լուծվել այս խնդիրը, որ էս մարդկանց թոռներն են արդեն պատերազմի դաշտում ուզում իրար սպանել: Եթե մի բառով նկարագրեմ ֆիլմը, այն կկոչեմ` խաղաղություն, քանի որ այն խաղաղության մասին է: Ֆիլմը սիմվոլիկ ավարտ ունի. ցեխի մեջ ընկած երկու զինվորներ՝ հայ և ադրբեջանցի, իրար շատ են ծեծում, բայց  չեն կարողանում սպանել իրար:  Այսինքն՝ ես տարել եմ նրան, որ, անկախ ամեն ինչից, եթե պատերազմի մեջ ես, ուրեմն պարտված ես: Տեսեք սիմվոլիկան ինչումն է՝ ցեխը մեր երկրների վատ վիճակն է՝ պատերազմ, տնտեսական վիճակ, իսկ զինվորն էլ սպանել չի ուզում… Ֆիլմի վերջում թուրքն ու հայը, իրար մեջք մեջքի տված, նստած են, երբ ընկնում են գետնին, հետո սողալով գալիս են, իրար մեջքի են կպնում, որ չընկնեն, սիմվոլիկ ավարտ է՝ անորոշությամբ էլ ֆիլմն ավարտվում է»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ անորոշությունն էլ իր հերթին խորհրդանշում է, որ դեռ չի ավարտվել պատերազմը, իսկ խաղաղությունը գուցե սկսվի երկու զինվորներից:

Ըստ նրա՝ ինքը երկու պետությունների միջև խնդրի լուծումը հենց այդ ձևով էլ պատկերացնում է: Հակոբյանի խոսքով՝ ֆիլմում չկան սպանության տեսարաններ, խաղաղության գաղափարն է միայն ներկայացվում: «Կարծում եմ՝ մենք չենք կարող հաղթել, ոչ էլ մեզ կարող են հաղթել»,- ասաց նա:

Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ այժմ Մոսկվայի գործընկերների հետ բանակցությունների մեջ են՝ փորձելու են ֆիլմը Մոսկվայի միջոցով Ադրբեջանին փոխանցել, որպեսզի այնտեղ էլ ցուցադրվի: «Լավ կլիներ, որ մեր ֆիլմի ֆլեշկան տանք ՀՀ նախագահին, նա էլ հանդիպումների ժամանակ փոխանցի Ալիևին ու ասի՝ այ էս ֆիլմը նայեք»,- ասաց Հակոբյանը:

Պորոշենկոյին կհարցաքննեն
21 Փետրվարի 2018, 14:04 Պորոշենկոյին կհարցաքննեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica