close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+31°
+32°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Իրավունք

31 Հունվարի 2018, 15:50
 Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել են Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկից 2006-2013թթ.. ընթացքում կատարված հափշտակությունները. մեղադրանք է առաջադրվել հաստատության տնօրենին:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ուսումնական հաստատության տնօրենն իրեն վստահված գույքից  կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, պարզվել մեխանիզմը:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը 2006թ. հուլիսից 2013թ. հունվարն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքներում ձևականորեն ձևակերպել է տարբեր անձանց, ովքեր սակայն աշխատանքի չեն ներկայացել։ Նրանց անունով բացված բանկային հաշվեհամարներին ամեն ամիս փոխանցվել է սահմանված աշխատավարձի գումարը, ինչը կանխիկացվել և տնօրինվել է տնօրենի կողմից։ 

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Վերջինիս պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  դատարան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica