close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+13°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.48
GBP1643.97
EUR1565.61
RUB17.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի ՄԻԵԴ որոշումների հիման վրա արձանագրված փաստով

Իրավունք

31 Հունվարի 2018, 13:02
 Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի ՄԻԵԴ որոշումների հիման վրա արձանագրված փաստով

Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը` երկրորդ ընթեցմամբ: Նշենք, որ նախագծով սահմանվում են դատական իշխանության կազմակերպման և գործունեության հիմունքները, դատավորի ապաքաղաքականացվածության հարցը, դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները, դատարանների կամ իշխանության կազմակերպման ու գործունեության սկզբունքները և այլն:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը առանձնացրեց մի քանի փոփոխություններ և նշեց, որ նախատեսվել է առանձնահատուկ կարգ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահների և Վճռաբեկ դատարանի նախագահի համար:

Նախատեսվում է 12-ով ավելացնել դատավորների թվաքանակը, երկուսը` մարզերի դատարաններում. դա տեղի կունենա 2019 թվականի հունվարի 1-ից՝ Արարատի և Արմավիրի մարզերում, երկուսը՝ Վերաքննիչ քրեական դատարանում:

Հարությունյանը տեղեկացրեց, որ օրենսգրքից հանվել են մեծ աղմուկ բարձրացրած` դատական տուգանքների վերաբերյալ կարգավորումները: «Այդ հարցը մենք կկարգավորենք շատ շուտով, որը ձեզ կներկայացնենք դատավարական օրենսգրքերում»,-ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը մի քանի դիտարկումներ ներկայացրեց: Մասնավորապես անդրադարձավ դատավորներին պատասխանատվության ենթակելու և կարգապահական վարույթ հարուցելու հարցին, որը նոր օրենսգրքով սահմանվել է:

Հիմնական զեկուցող Գևորգ Կոստանյանի առաջարկով տեղ է գտել նորմ, ըստ որի՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ կհարուցվի նաև ՄԻԵԴ որոշումների հիման վրա արձանագրված խախտումների փաստով:

Զեյնալյանի համար տարակուսելի էր այս հարցը, քանի որ մինչև ՄԻԵԴ հասնելը գործը բոլոր ատյաններով անցնում է, և այդ դեպքում հարց է առաջանում, թե ո՞ր ատյանի դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի:

Կոստանյանի համոզմամբ՝ ՄԻԵԴ-ի որոշումների հիման վրա, դատարանակազմությունը ինչ որոշում էլ տա, դա չէր ունենում այն ակնկալվող հետևանքը, եթե չկա դատավորին պատասխանատվության ենթարկելու մոտեցումը: Նա նշեց, որ կառավարությունը փոփոխություն է կատարել և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու է նաև բոլոր այն դեպքերում, եթե արձանագրվեց նյութական կամ դատավարական իրավունքի խախտում` այն հայտնաբերելուց մեկ տարվա ընթացքում:

«Դա կլինի ներքին, թե միջազգային իրավական արդունքում` հիմք է հանդիսանալու դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար: Ինքնին միջազգային դատարանի որոշումը հիմք չէ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար, բայց հիմք է կարգապահական վարույթ հարուցելու համար»,- ասաց Կոստանյանը:

Նրա խոսքով` Զեյնալյանի մտահոգությունը փարատվում է, թե դա հակասություն է սահմանադրական նորմին: «Եթե մենք, այդուհանդերձ, ամբողջ գործընթացը համապատասխանեցնում ենք, այդ թվում` միջազգային իրավական ատյանի որոշումների հիման վրա գործընթաց սկսելը, մեխանիկորեն բոլոր կասկածները պետք է փարատվեն, որովհետև մենք նաև դրանով դատավորներին հանգեցնում ենք այն մոտեցմանը, որ միջազգային կարգավոորւմները ամբողջական պետք է հիմք հանդիսանան արդարադատության մոտեցման և պատասխանատվության ենթարկելու համար: Կարծում եմ` այս օրենքը համապատասխանում է մեր ակնկալիքներին ու պահանջներին` դատական իշխանության արդյունավետության բարձրացման առումով»,- ասաց Կոստանյանը:

Հարցը դրվեց քննարկման և մտավ լիագումար նիստ:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica