close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2018
+10°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շամիրամում 4 անձի սպանությունից բացի, Քալաշյանը մեղադրվում է վաշխառության մեջ

Իրավունք

31 Հունվարի 2018, 11:24
 Շամիրամում 4 անձի սպանությունից բացի, Քալաշյանը մեղադրվում է վաշխառության մեջ

2017թ.  օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 անձի սպանության վերաբերյալ գործը դատարանում է:  Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ գործը մակագրվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանին:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Համաձայն մեղադրական եզրակացության ՝ Թելման Քալաշյանը 2017-ի օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կատարել է չորս անձանց սպանություն:

Բացի այդ՝  նա 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն և ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչև 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն, որի հետևանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 2017թ. օգոստոսի 17-ին էլ կատարել է սուտ մատնություն:

Այսպիսով`Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի` միաժամանակ 4 հոդվածների հատկանիշներով:

Շուրջ 24 օր հետախուզման մեջ գտնվող Քալաշյանը հայտնաբերվել էր 2017 թ. օգոստոսի 25-ին և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ Քալաշյանը ցուցմունք է տվել և հայտնել, որ որևէ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, մահացածների և վիրավորների հետ որևէ խնդիր չի ունեցել, բացառությամբ սպանվածներից մեկի, ով, ըստ նրա, նախօրեին եղել է իրեն ծեծի ենթարկողների թվում: Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի խոսքով՝ սպանության շարժառիթը սխալ է ներկայացված, իր պաշտպանյալը հանցագործությունը կատարել է  հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Քալաշյանի 67-ամյա հորեղբայրը՝ Քյարամ Քալաշյանը: Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը, թաքցրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

 

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica