close
Եղանակը Երևանում
27 Մայիսի 2018
+20°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցուցադրական պարապմունքներ`Արցախում

Արցախ

30 Հունվարի 2018, 17:42
 Ցուցադրական պարապմունքներ`Արցախում

Բանակային նոր ուսումնական փուլին ընդառաջ, կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա, Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, անց են կացվել ցուցադրական պարապմունքներ` մարտական պատրաստականությանը առնչվող  տարբեր թեմաներով: Պարապմունքներին մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, իսկ որպես ուսուցանվողներ ներգրավվել էին միավորումների և զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Պարապմունքների ընթացքում, գործնականում ցուցադրվեցին զորամասի հերթապահի ծառայության կազմակերպման օրինակելի կարգը, գործողությունները անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում, նախապատրաստական ստորաբաժանումների անձնակազմի բաշխման, մշտական տեղակայման վայրերի զորանոցային ֆոնդի հանձնման և պահպանության կազմակերպման, մեքենաների նստեցման, շարասյուների կազմավորման առանձնահատկությունները:

Ցուցադրական պարապմունքների ընթացքում հաշվի են առնվել նաև այն հավանական իրավիճակները, որոնք կարող են առաջանալ մարտական գործողությունների ժամանակ, ըստ այդմ հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմի փորձն ու հակառակորդի հավանական գործողությունների բնույթը:

Պարապմունքների ավարտին իմի են բերվել և ընդհանրացվել արդյունքները և վերադաս հրամանատարության կողմից մասնակից սպայակազմին առաջադրվել համապատասխան խնդիրներ:

ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica