close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր ազգի ջերմությունը փոխանցվում է մյուսներին. պրեմիերաներ՝ Տաթևիկ Հովհաննիսյանի հայաստանյան համերգին

Մշակույթ

30 Հունվարի 2018, 12:19
 Մեր ազգի ջերմությունը փոխանցվում է մյուսներին. պրեմիերաներ՝ Տաթևիկ Հովհաննիսյանի հայաստանյան համերգին

Տեղեկացրել ենք, որ հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանն այս տարի Հայաստանում համերգով հանդես կգա: Այն տեղի կունենա մայիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երգչուհին Հայաստան է գալիս իր խմբի հետ՝ դաշնակահար Բոբ Ալբանես, հարվածային գործիքներ՝ Դեյվիդ Միադե, բաս՝ Ջա Ֆիցջերալդ:

Հովհաննիսյանը տեսաուղերձ է հղել հայաստանյան իր հանդիսատեսին, որում, մասնավորապես, ասում է, որ միշտ մեծ հաճույք է ստանում` Հայաստան գալով, հատկապես` երբ դա լինում է ելույթներով: «Հետաքրքիրն այն է, որ իմ ամերիկացի գործընկերներին նույնպիսի հաճույք է պատճառում Հայաստան գալը, նրանք էլ են ոգևորում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր ազգի ջերմությունը, մեր ազգի երաժշտության ըմբռնումը, մեր տաքությունը փոխանցվում է նրանց: Ինձ համար բնական է՝ ես հայրենիքս եմ գալիս, բայց որ օտարազգիներն էլ են նույնը զգում, հետաքրքիր է»,- ասում է երգչուհին:

Նա նաև տեղեկացնում է, որ հայաստանյան համերգի ժամանակ կհնչեն ինչպես ամերիկյան, բրազիլական ջազային գործեր, այնպես էլ էթնիկ ջազի նմուշներ, որոնց գործիքավորումը կատարել են իրենք:Ըստ  Հովհաննիսյանի` համերգի ընթացքում ներկայացվելիք երգերի մեծ մասն առաջին անգամ կհնչի հենց Հայաստանում:

Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը Հայաստանում` Երևանում, Գյումրիում և Արցախում, համերգով հանդես եկավ 2014-ին:

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica