«Արցախ» ՖԱ-ն նոր գլխավոր մարզիչ ունի
Սպորտ

«Արցախ» ՖԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Արմեն Սանամյանը: Նա գլխավորել է Լիբանանի «Նժդեհ» ակումբը, եղել է «Ալաշկերտի», Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականների գլխավոր մարզիչը, նաև` «Գանձասար-Կապանի», «Ուլիսի» և «Իմպուլսի» մարզչական շտաբների անդամ:
Հիշեցնենք, որ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանի հետ: