close
Եղանակը Երևանում
18 Փետրվարի 2018
+2°
+7°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Փտր 2018
USD1480.94
GBP1678.03
EUR1602.52
RUB18.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ է քրեակատարողական վարչության նոր պետը

Իրավունք

29 Հունվարի 2018, 12:56
 Ո՞վ է քրեակատարողական վարչության նոր պետը

Հայտնել ենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Օսիկյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ռաֆայել Հովհաննիսյանը:

Նշենք, որ Հովհաննիսյանն արդարադատության գեներալ-մայոր է, մինչ այս զբաղեցրել է քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Ռաֆայել Հովհաննիսյանը ծնվել է 1961 թ. մայիսի 1-ին Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում:

1994 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ:

1979-1981 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1982-1983 թթ. ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի հսկիչ:

1983-1985 թթ. ԽՍՀՄ ՆԳՆ Վիլնյուսի հրամանատարական կազմի պատրաստման միջնակարգ մասնագիտացված դպրոցի կուրսանտ:

1985-1988 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ մասի օպերլիազոր:

1988-1991 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ-ռեժիմային բաժնի օպերլիազոր:

1991-1992 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ խմբի ավագ օպերլիազոր:

1992-1993 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ բաժնի պետ:

1993-1994 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ գծով պետի տեղակալ:

1994-1996 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

1996-2000 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:

2000-2000 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետ:

2000-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:

2001-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:

2001-2005 թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ:

2005-2009 թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ:

2009 թ. նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ:

03.09.2011 թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «արդարադատության գեներալ-մայոր» կոչում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի:

Տեղումներ են սպասվում
17 Փետրվարի 2018, 17:50 Տեղումներ են սպասվում
Իրավիճակը՝ շփման գծում
17 Փետրվարի 2018, 14:01 Իրավիճակը՝ շփման գծում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica