close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անդրեյ Զվյագինցևը, Ելենա Գորբաչովան և Եվգենի Միրոնովը՝ «Ոսկե արծիվ»-ի հաղթողներ

Մշակույթ

27 Հունվարի 2018, 17:12
 Անդրեյ Զվյագինցևը, Ելենա Գորբաչովան և Եվգենի Միրոնովը՝ «Ոսկե արծիվ»-ի հաղթողներ

Երեկ «Մոսֆիլմ»-ում տեղի է ունեցել  «Ոսկե արծիվ» ազգային մրցանակաբաշխությունը:

РИА Новости-ից տեղեկանում ենք, որ «Լավագույն կինոռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՌԴ հայտնի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևն իր՝  «Չսեր» ֆիլմի համար: Մյուս անվանակարգերում՝ «Տղամարդու լավագույն դերակատար»-ում, հաղթող է ճանաչվել Եվգենի Միրոնովը /«Առաջինների ժամանակը» ֆիլմում խաղացած դերի համար/, իսկ «Լավագույն կին դերակատար» է ճանաչվել Ելենա Գորբաչովան՝  Բորիս Խլեբնիկովի «Առիթմիա» ֆիլմում կերտած դերի համար:

Հիշեցնենք, որ 2016-ին ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Աննա Մելիքյանի «Սիրո մասին»  ֆիլմն էր արժանացել  «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբախության  «Լավագույն ֆիլմ» մրցանակին:  

Ամենամյա «Ոսկե արծիվ» կինոմրցանակաբաշխությունը, որի հաղթողներին որոշում են  Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ազգային ակադեմիան, կայանում է 2002 թվականից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica