close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեքիմյանի երգերը՝ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ. համերգի հատուկ հյուրեր՝ Վախթանգ Կիկաբիձե, Նանի Բրեգվաձե

Մշակույթ

27 Հունվարի 2018, 16:40
  Հեքիմյանի երգերը՝ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ. համերգի հատուկ հյուրեր՝ Վախթանգ Կիկաբիձե, Նանի Բրեգվաձե

Փետրվարի 2-ին` ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնի Ալեքսեյ Հեքիմյանի սիրված ու սպասված երգերը։ Համերգն անցկացվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Բացառիկ երեկոյի ընթացքում սիրված երգիչների կատարմամբ կհնչեն Ալեքսեյ Հեքիմյանի երգերի նոր մեկնաբանություններ: Համերգի հատուկ հյուրերն են Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Վախթանգ Կիկաբիձեն, Նանի Բրեգվաձեն, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը, Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Վարդան Բադալյանը, Համլետ Գևորգյանը, Էդգար Խաչատրյանը, Մաշա Մնջոյանը, «Արցախի ձայները», Հայաստանի երգի պետական թատրոնի մենակատարները։

Առաջին անգամ Հեքիմյանի ամենահայտնի երգերը կներկայացվեն սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ:

Համերգը նվիրված է Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյակին։

Լիացած Ռոստոմի Յիշատակով
18 Հունվարի 2019, 18:05 Լիացած Ռոստոմի Յիշատակով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica