close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2017 թվականը դժվար տարի էր.Թռչնաբույծների միության նախագահ

Տնտեսական

26 Հունվարի 2018, 23:10
 2017 թվականը դժվար տարի էր.Թռչնաբույծների միության նախագահ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել  տեղական թռչնաբուծական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

 ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպման նպատակը հանրապետությունում թռչնաբուծության ոլորտի ընթացիկ խնդիրների և զարգացման հնարավորությունների քննարկումն է:

 «Տեղական թռչնաբուծությունը մեզ համար շատ կարևոր ճյուղ է և զարգացման մեծ ներուժ ունի: Ձեզ հետ մեկ տարի առաջ ենք հանդիպում ունեցել և այսօր ցանկանում ենք համատեղ քննարկել և հասկանալ` ինչպիսին է ոլորտում ընթացիկ իրավիճակը և ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել` միտված ոլորտի զարգացմանը»,-նշել է նախարար Առաքելյանը:

 Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշել է, որ թեև 2017 թվականը դժվար տարի էր, սակայն թռչնաբուծության ոլորտում նախորդ տարվա համեմատ կարողացել են աճ ապահովել, միաժամանակ այս պահին շուկայում նկատվում է թռչնամսի և հավկիթի գների նվազում:

 Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նոր ստեղծված տեղական արտադրողներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման և մի շարք  այլ հարցեր, կարևորել  են հանրապետությունում պետական աջակցությամբ տոհմային տնտեսության ստեղծումը, ինչը կնվազեցնի տեղական արտադրողների կախվածությունը ներմուծումից և արտադրանքի ինքնարժեքը:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica