close
Եղանակը Երևանում
25 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իգոր Պոպովը` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

Արցախ

26 Հունվարի 2018, 11:44
 Իգոր Պոպովը` Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք կապված են ռազմական վտանգների նվազման, այդ թվում` հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդների առաքելության ընդլայնման հետ: Նախարարները համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ: Այդ մասին ադրբեջանական АПА-ի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

 Հարցին` կա՞ն կոնկրետ առաջարկներ կամ լուծումներ` կապված երկու երկրների նախագահների հանդիպման հետ, Պոպովը պատասխանել է. «Որպես համանախագահներ` մենք հանդես ենք գալիս բարձրագույն մակարդակով քաղաքական երկխոսության շարունակման օգտին: Միայն կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, կարող են հանգել փոխզիջումային լուծումների: Միևնույն ժամանակ, հերթական  գագաթաժողովին պետք է նախորդի նախապատրաստական աշխատանք, առաջին հերթին` ուղղված հանդիպման էության համաձայնեցմանը: Մեր կողմից ջանքեր ենք գործադրում Բաքվին և Երևանին իրենց ձեռնտու տարբերակներ առաջարկելու համար և դրա մասին կխոսենք տարածաշրջան այցի ժամանակ: Երբ կողմերը պատրաստ լինեն հանդիպման, մենք, նրանց գրաֆիկը հաշվի առնելով, կառաջարկենք համապատասխան տարբերակներ, այդ թվում` հանդիպման անցկացման ձևաչափը և ժամկետը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica