close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+12°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քայլ հետ՝ նոր բարձունքներ նվաճելու համար

Սպորտ

25 Հունվարի 2018, 15:48
 Քայլ հետ՝ նոր բարձունքներ նվաճելու համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն «Արսենալ» վերջապես կայացավ:

Հայ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանի սկզբում համալրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը և հետզհետե կարողացավ տեղ գտնել «կարմիր սատանաների» հիմնական կազմում՝ թիմին օգնելով նվաճել Եվրոպա լիգայի գավաթը:  2017/18 մրցաշրջանի մեկնարկը տպավորիչ էր: ՄՅՈւ-ի հայ կիսապաշտպանն ԱՊԼ  մեկնարկային 3 խաղերում դարձավ 5  գոլային փոխանցման հեղինակ: Հետագայում Հայաստանի հավաքականի ավագն աչքի չընկավ իր լավագույն որակներով, ինչի արդյունքում դուրս մնաց թիմի հիմնական կազմից:  Բրիտանական ԶԼՄ-ները չէին հապաղում գրել Մխիթարյանի ու Մոուրինիուի միջև եղած կոնֆլիկտի մասին:  Ըստ որոշ լուրերի՝  «Բրայթոն»-ի հետ խաղից հետո Ժոզեն հանդիպումը վերլուծելու ընթացքում դժգոհություն էր հայտնել 28-ամյա ֆուտբոլիստի խաղից, իսկ Մխիթարյանը հակադարձել էր մարզչի դիտողություններին:

Այնուամենայնիվ, տրանսֆերն արդեն կայացած է, և հայ ֆուտբոլիստն արդեն «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է: Փորձենք հասկանալ Մխիթարյանի տեղափոխության դրական և բացասական կողմերը:

«Արսենալ»-ն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 42 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը և 5 միավորով է հետ 4-րդ տեղը զբաղեցնող «Լիվերպուլ»-ից: Արսեն Վենգերի թիմն առաջատար «Մանչեսթեր Սիթի»-ին զիջում է 18 միավոր: «Զինագործները» հաջորդ տարի Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելու համար պայքարում են 2 ճակատով. Վենգերի թիմին պետք է ԱՊԼ-ում գրավել առնվազն 4-րդ հորիզոնականը կամ  հաղթել Եվրոպա լիգայի գավաթը:

Ի տարբերություն «զինագործների», «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գործերը մրցաշարային աղյուսակում ավելի բարենպաստ են: Մոուրինիուի թիմն ընթանում է 2-րդ հորիզոնականում, բացի այդ` «կարմիր սատանաները» շարունակում են պայքարը Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆում: 

Այս առումով Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխությունը կարելի է հետքայլ համարել նրա կարիերայում: Սակայն, ինչպես ասում են, երբեմն պետք է մեկ քայլ հետ կատարել` 2 քայլ առաջ գնալու համար:

Դեռևս նախորդ մրցաշրջանի սկզբում խոսակցություններ կային, որ Մխիթարյանը չի համապատասխանում թիմի, հատկապես` Մոուրինիուի խաղաոճին:  Պորտուգալացի մասնագետի համար չկան մեծություններ: Նա չի ներում ֆուտբոլիստներին սխալները, չի սիրում բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստների,  այսինքն` Մոուրինիուն ձգտում է ամեն գնով արդյունք ապահովել:

Այս առումով Արսեն Վենգերը Մոուրինիուի հակապատկերն է: Ֆրանսիացին դավանում է արագ հարձակողական ու կրակոտ ֆուտբոլ` անկախ մրցակիցներից ու խաղի կարևորությունից, ինչը հոգեհարազատ է Մխիթարյանին: Գրեթե նմանատիպ ֆուտբոլ էր խաղում նաև Յուրգեն Կլոպպի «Բորուսիա»-ն, որտեղ  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը փայլում էր: Եվ որ ամենակարևորն է՝ նոր թիմում հայ ֆուտբոլիստը կստանա անհամեմատ ավելի շատ խաղաժամանակ:

«Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է: Նա պահեր է ստեղծում, լավ պաշտպանվում, կարողանում է տարածություններ հաղթահարել և նվիրյալ  է: Կարող եմ ասել, որ նա ունի անհրաժեշտ բոլոր որակները: Մխիթարյանը կարող է խաղալ եզրում կամ կիսապաշտպանության կենտրոնում: Մխիթարյանը լավ ձեռքբերում է»,- ասել է Վենգերը: 

«Ինձ միշտ դուր է եկել, թե ինչպես է խաղում «Արսենալ»-ը, և ինչպես է աշխատում Արսեն Վենգերը երիտասարդ ֆուտբոլիստների հետ: Սիրել եմ Թիերի Անրիի խաղը, և դա է նաև եղել պատճառը  որ  երկրպագել եմ այս թիմին: Նա բազմաթիվ գոլեր էր խփում և կարծես հերոս լիներ»,- «Արսենալ» տեղափոխվելուց հետո ասել է Մխիթարյանը:

Ներկա պահին Վենգերի թիմն ամենից շատ ունի ստեղծագործ ֆուտբոլիստի կարիք: Լոնդոնյան թիմի կիսապաշտպանությունում է հանդես գալիս նաև աշխարհի լավագույն «ասիստներից» մեկը՝ Մեսութ Օզիլը, սակայն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը, լինելով խաղարկումների մեծ վարպետ, չի կարողանում թիմին միայնակ տանել իր հետևից, իսկ արդեն ՄՅՈւ տեղափոխված Ալեքսիս Սանչեսը հաճախ էր տարվում անհատական խաղով, ինչի արդյունքում առջևի գծում թիմի խաղը տապալվում էր:  

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` առաջիկայում «Արսենալ» կտեղափոխվի նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Օզիլ-Մխիթարյան-Օբամեյանգ եռյակը լուրջ խնդիրներ կարող է առաջադրել ցանկացած թիմի համար: Այսպիսի կազմով Արսեն Վենգերի թիմը մեծ հավակնություններ կարող է ունենալ: 

ԱՊԼ 25-րդ տուրում հունվարի 30-ին «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցելու է «Սոունսի»-ի հետ: Սպասվում է, որ այդ խաղը Մխիթարյանի համար առաջինը կլինի նոր թիմի կազմում:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ

Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica