close
Եղանակը Երևանում
24 Փետրվարի 2018
+1°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում. վերլուծություն

Թեմա

25 Հունվարի 2018, 12:50
 Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում. վերլուծություն

2018 թվականի հունվար 1-ից ուժի մեջ մտան ՀՀ նոր Հարկային օրենսգրքի հիմնական դրույթները, ըստ որոնց՝ մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկը վերանայվեց, մասնավորապես՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, դիզելային վառելիքի, բենզինի, սեղմված գազի և այլն: Բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի դեպքում ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը հանգեցրեց գների աճի, ինչը զգալի չէր ալկոհոլային խմիչքների և ծխախոտի մրցակցային շուկաներում:

Հայաստանի տնտեսության և ազգաբնակչության համար առավել զգայուն է դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների աճը, քանի որ այս ապրանքները ոչ միայն սպառողական, այլև տնտեսական նշանակություն ունեն: Դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի գների կտրուկ աճը ուղղակիորեն ազդում է մեր երկրի տարածքում արտադրվող և մատուցվող ապրանքների և ծառայությունների ինքնարժեքների վրա: Մասնավորապես՝ դիզելային վառելիքի և սեղմված գազի գների ազդեցությունը մեծ է գյուղատնտեսության, արդյունաբերության և տրանսպորտի ոլորտների վրա:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտության գրասենյակն այս վերլուծությամբ հետապնդել է հետևյալ խնդիրները՝

  1. պարզել արդյոք համաչափ է տեղի ունեցել ակցիզային հարկի և ԱԱՀ-ի վերանայումը բենզինի, դիզելային վառելիքի և սեղմված գազի գնագոյացման դեպքում,
  2. բացահայտել վառելիքային շուկայի առկա վիճակը և խորքային հիմնախնդիրները,
  3. առաջադրել այդ հիմնախնդիրների լուծման ուղիները:

1.

1.1 2018 թվականի հունվար 1-ից բենզինի ներմուծման համար ակցիզային հարկը բարձրացել է 1 տոննայի հաշվով 15 000 ՀՀ դրամով: Եթե մինչև 01.01.18 թվականը 1 տոննա բենզինի ներմուծման համար ակցիզային հարկի գումարը կազմում էր 25 000 դրամ, ապա ներկայումս այն կազմում է 40 000 դրամ: Բացի այդ, մինչ 2018 թվականը մաքսային սահմանին վճարվող ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը կազմում էր 120 000 ՀՀ դրամ, իսկ այժմ՝ 135 000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ տեղի ունեցավ գների աճ շուրջ 20 ՀՀ դրամի չափով՝ աղյուսակ 1-ի հաշվարկների համաձայն: Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը համաչափ է ազդել բենզինի մանրածախ գնի գնագոյացման վրա, որը որևէ կերպ չի արդարացնում այս շուկայում տարիների շարունակ իրականացվող միասնական գնային քաղաքականությունը:

1.2 2016 թվականի մայիսի 1-ից սեղված գազը հանդիսանում է ենթակցիզային ապրանքատեսակ, 1000 խմ.-ի համար սահմանված էր 8330 ՀՀ դրամ: Այս տարվա հունվարի 1-ից այն կազմում է 25000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ տեղի ունեցավ գների աճ, շուրջ 20 ՀՀ դրամի չափով՝ Աղյուսակ 1-ի հաշվարկների համաձայն: Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը համաչափ է ազդել սեղմված գազի գնի գնագոյացման վրա, որը որևէ կերպ չի արդարացնում Երևանի ԱԳԼՃԿ-ների կողմից միասնական գնային քաղաքականությունը:

1.3 Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (Ուժի մեջ է եղել մինչև 01.01.2018թ.)՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված էր մաքսային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1 տոննայի համար 35000 ՀՀ դրամ: 01.01.2018 թվականից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը 1 տոննայի համար սահմանված է 13 000 ՀՀ դրամ, սակայն նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ներմուծված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը՝ յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 ՀՀ դրամի չափով է: Մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը ազատված էր ԱԱՀ-ից: ՀՀ նոր Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածը կարգավորում է ԱԱՀ-ից ազատված գործարքները և գործառնությունները, ըստ որի՝ այս տարվա հունվարի 1-ից դիզելային վառելիքի ներմուծումը և օտարումը հանդիսանում է ԱԱՀ հարկման ենթակա: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի 08.01.2018 թվականի համառոտ հաղորդագրության շրջանակում հնարավոր չէր անդրադառնալ ԱԱՀ հաշվարկման և հաշվանցման օրենսդրության բոլոր ասպեկտներին, քանի որ առաջնային խնդիր էր հստակեցնել դիզելային վառելիքի մանրածախ գնի ձևավորման մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով ԱԱՀ հաշվանցման առկա հնարավորությունը: Եվ այսպես՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ի 12.01.2018 թվականի ներակայացրած պարզաբանման համաձայն՝ դիզելային վառելիքի մանրածախ գնի ներկայիս հաշվարկը իրականացվել է հետևյալ մեթոդաբանությամբ՝ նախկին գինը կազմում էր 380-390 ՀՀ դրամ, որից 18 ՀՀ դրամի չափով նվազեցվում է ակցիզային հարկը՝ այսինքն այն կազմում է մոտ 372 ՀՀ դրամ (390-18), ապա ձևավորված նոր գնին նաև պետք է ավելացնել ԱԱՀ՝ 20%-ի չափով, որի արդյունքում կստացվի մոտ 446 ՀՀ դրամ (372+20%): Այսինքն՝ ստացվում է, որ անուղղակի հարկերը ավելացել են ոչ թե 60 ՀՀ դրամով, ինչպես նախկինում պնդում էր ՀՀ ՏՄՊՊՀ-ն, այլ 68 ՀՀ դրամով (440-372), իսկ եթե նախորդ տարվա դիզելային վառելիքի գինը վերցնենք 380 ՀՀ դրամ, ինչպես դարձյալ պնդում է ՀՀ ՏՄՊՊՀ-ն, ապա ավելացումը կկազմի 78 ՀՀ դրամ կամ շուրջ 10 ՀՀ դրամով ավելի շատ է թանկացել դիզելային վառելիքը: ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի առաջին տեղակալ պարոն Վ.Միրումյանի 15.01.2018 թվականին տրված պարզաբանման համաձայն՝ դիզելային վառելիքի մեկ լիտրը, մինչև թանկանալը, 380 ՀՀ դրամ էր, որի մեջ ակցիզային հարկը 29.3 ՀՀ դրամ էր (Տե՛ս Աղյուսակ 1.): Այսինքն ինքնարժեքին + շահույթ + ակցիզային հարկ հավասար էր վաճառքի գին` 380 ՀՀ դրամ: Ինքնարժեք + շահույթ = 380 - 29.3 կամ 350.7 ՀՀ դրամ: Այժմ ակցիզային հարկը, մեկ լիտրի համար, կազմում է 10.9 ՀՀ դրամ: Այսինքն ինքնարժեքին + շահույթ + ակցիզային հարկ հավասար է 350.7 + 10.9 = 361.6 ՀՀ դրամ: Սրան, որ գումարենք 20% ԱԱՀ կկազմի`361.6 x 1.2 = 433,9 ՀՀ դրամ: Այն դեպքում, երբ ներկայումս դիզելային վառելիքը մանրածախ շուկայում վաճառվում է 440-450 ՀՀ դրամ: Բացի այդ, ՀՀ ՏՄՊՊՀ-ն իր մեթոդաբանության մեջ հաշվի չի առել 2018 հունվարի 1-ից հետո ՀՀ ներմուծվող դիզելային վառելիքի, ինչպես նաև դիզելային վառելիքի իրացման համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների (օրինակ՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտային ծառայությունների, սարքավորումների և այլնի) գնի մեջ ներառված ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը (համամասնությամբ): Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ ամբողջ ԱԱՀ-ի բարձրացման բեռը դրվում է սպառողների ուսերին, իսկ այլ հավասար պայմաններում դիզելային վառելքի վաճառքից ստացված շահույթը ավելացնում է, քանի որ եթե նախկինում նույն տնտեսավարողը ԱԱՀ-ն ծախսագրում էր, ապա ներկայումս նա կարող է հաշվանցել: Գտնում ենք նաև, որ հանրային վստահությունը էականորեն կավելանար, երբ ներկայացվեր դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի մանրածախ գների ձևավորման ամբողջական հաշվարկը (օրինակ՝ տոկոսներով), այդ թվում՝ մաքսային արժեքը, շահութաբերության մակարդակը և այլն:

Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ազդությունը դիզելային վառելիքի մանրածախ գնի վրա հստակ չէ, քանի որ հաշվարկներում պարզ չէ ԱԱՀ-ի հաշվանցման մեծությունը:

Աղյուսակ 1.

Մինչև 01.01.2018թ. և հետո հեղուկ վառելիքի ակցիզային հարկի և ԱԱՀ հաշվարկները՝ արտահայտված ՀՀ դրամով

N

 Ապրանքախմբի անվանումը

Խտ. գործակիցը

մինչև 01.01.2018 թ.

01.01.2018 թ.-ից հետո

ակցիզային հարկը

 ԱԱՀ-ով

մանրա-ծախ գինը՝

31.12.18թ

ակցիզային հարկը

ԱԱՀ-ով

մանրա-ծախ գինը` 20.01.18թ.

1

Սեղմված գազ

1000 խ.մ.

 

8330

10000

 

25000

30000

 

1 խ.մ.

8.33

10

170-190

25

30

190-210

2

Բենզին /ռեգուլյար, պրեմիում/

1 տոննա

1320-1330 լիտր

25000

120000

 

40000

135000

 

1 լիտր

18.9

90.9

410-430

30.3

102.3

430-450

3

Դիզելային վառելիք

1 տոննա

1195-1210 լիտր

35000

Ազատված

 

13000

?

 

1 լիտր

29.3

380-390

10.9

?

440-450

2.

2.1 Հայաստանը հեղուկ վառելիք ներկրող երկիր է: Մասնավորապես՝ ՀՀ ԱՎԾ-ի տվյալների համաձայն՝ 2016 թվականին Հայաստան է ներկրվել շուրջ 140683.4 հազ.լիտր բենզին 83234101 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով /271012 ԱՏԳ ԱԱ կոդ/, իսկ դիզելային վառելիք` 177463.4 հազ. լիտր` 115165964 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով /271019 ԱՏԳ ԱԱ կոդ/: 2017 թվականի 11 ամիսների հաշվարկով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է նավթի և նավթամթերքի (բենզինի, մազութի, դիզելային վառելիքի, նավթի, յուղի) շուրջ 9,5 տոկոս ներկրման աճ:

Աղյուսակ 2.-ի և 3.-ի համաձայն՝ 2012-2016 թթ. Հայաստանի Հանրապետություն բենզին և դիզելային վառելիք հիմնականում ներմուծվել են ՌԴ-ից, Բուլղարիայից, Թուրքմենստանից, ԻԻՀ-ից, Ռումինայից և այլ երկրներից:

ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ն և «Ֆլեշ» ՍՊԸ-ն նվազեցրել են ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի ընդհանուր գումարները, համապատասխանաբար՝ 621 մլն ՀՀ դրամ և 1.3 մլրդ ՀՀ դրամ, այդ թվում՝ կտրուկ կրճատվել են մաքսային մարմինների կողմից հավաքագրումները և ուղղակի հարկերը: 2017 թվականի ընթացքում միջազգային շուկայում բենզինի և դիզելային վառելիքի գները նախորդ տարվա համեմատ բարձր են եղել:


Աղյուսակ 2.

2012-2016 թթ. Հայաստան ներմուծվող դիզելային վառելիքի ծավալները, ըստ արտահանող երկրների, (ԱՄՆ հազ. դոլար):271019 Medium oils and preparations, of petroleum or bituminous minerals, not containing biodiesel

petroleum or bituminous minerals, not containing biodiesel

Exporters

Imported value in 2012

Imported value in 2013

Imported value in 2014

Imported value in 2015

Imported value in 2016

World

217293

204030

197902

124526

114331

Russian Federation

93328

98302

105685

70811

68242

Iran, Islamic Republic of

5725

3198

12336

27541

8686

Greece

6505

0

0

3971

7348

Romania

736

11006

13994

7136

5138

Saudi Arabia

39

145

9

4

4411

Turkmenistan

12913

1199

0

0

3920

Italy

48

32

159

136

3382

Belgium

3675

2973

2047

1183

2104

Bulgaria

0

411

188

664

2073

Cyprus

0

0

0

0

1639

Germany

2049

2327

2194

1558

1382

Netherlands

944

1678

1875

1675

1247

Lithuania

324

282

705

578

671

Turkey

415

1361

1285

2550

611

Korea, Republic of

567

457

768

896

610

France

177

352

376

279

595

United Kingdom

607

656

764

617

584

United States of America

851

703

788

642

427

Sweden

75

237

231

233

323

Belarus

0

2805

150

231

172

Finland

97

99

95

30

135

Japan

492

520

628

374

124

Area Nes

0

0

0

97

111

United Arab Emirates

190

377

980

63

108

Singapore

37

133

19

105

99

Poland

258

213

177

90

79

Iraq

32645

26493

23567

392

36

Austria

4

8

15

33

19

Georgia

436

37

0

6

16

Slovakia

0

2

0

0

11

China

8

1

32

6

8

Switzerland

0

0

5

40

8

Portugal

93

110

37

40

6

Israel

49437

44858

28097

2430

3

Ukraine

4105

2798

543

67

1

Czech Republic

1

1

1

2

1

India

0

2

0

0

1

Spain

170

2

6

3

1

Uzbekistan

234

119

0

0

0

Australia

0

69

1

0

0

Canada

0

1

1

0

0

Denmark

6

0

0

0

0

Hungary

2

2

0

0

0

Indonesia

0

0

3

4

0

Lebanon

0

0

0

9

0

Latvia

0

0

0

15

0

Mexico

0

0

44

0

0

Oman

96

60

93

2

0

Niger

0

0

0

12

0

Egypt

0

1

1

1

0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 





Աղյուսակ 3.

2013-2016 թթ. Հայաստան ներմուծվող բենզինի ծավալները, ըստ արտահանող երկրների (ԱՄՆ հազ. դոլար): 271012 Light oils and preparations, of petroleum or bituminous minerals which >= 90%

Exporters

Imported value in 2013

Imported value in 2014

Imported value in 2015

Imported value in 2016

World

137560

123268

92820

83963

Russian Federation

0

108106

82502

69131

Bulgaria

45848

5001

10130

14793

Area Nes

0

0

44

28

Estonia

0

0

6

3

Poland

0

0

0

3

Germany

3

5

1

2

Iran, Islamic Republic of

129

19

2

1

United Kingdom

2

4

2

1

Ukraine

0

9

0

0

Belgium

0

0

28

0

Denmark

0

2

0

0

Finland

5

9

2

0

Romania

91574

10113

102

0

United States of America

0

1

1

0

         

Աղբյուրը՝ ITC calculations based on UN COMTRADE statistics.

Ներկայումս դիզելային վառելիքի և բենզինի շուկայում գործունեություն են ծավալում սահմանափակ թվով ընկերություններ, մասնավորապես՝ «Ֆլեշ» ՍՊԸ, «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ և այլն: «Ֆլեշ» ՍՊԸ-ն և «Սի ՓԻ ԷՍ Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ն ոչ միայն մեծածախ, այլև մանրածախ վաճառողներ են, ինչի արդյունքում՝ նրանց կողմից վերահսկվում է ներմուծում-մանրածախ վաճառքի ողջ շղթան: Միանշանակ է, որ փոքր և միջին բենզալցակայանները անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում, և վերջին տարիներին նրանց թիվը աստիճանաբար նվազում է (Տե՛ս Աղյուսակ 4.):

14.03.2012 թվականի ՀՀ ՏՄՊՊՀ-ի նիստում հրապարակվել է բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության (CPS) հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները, ըստ որի, ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, գերիշխող դիրքի չարաշահման համար «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը տուգանվել է 100 միլիոն ՀՀ դրամով: Ընկերությունը փորձել էր շուկայից դուրս մղել և սնանկացնել համեմատաբար փոքր բենզալցակայանների սեփականատերերին: Հանձնաժողովը պարզել է, որ, մասնավորապես ընկերության վարած գնային քաղաքականության արդյունքում, անհատ քաղաքացիներին պատկանող փոքր բենզալցակայանները սնանկանում էին, և վերջինների սեփականատերերը ստիպված իրենց բիզնեսը ոչ շահավետ պայմաններով վաճառում էին CPS-ին:

Պարզվել էր, որ ընկերությունը մեծածախ բազաներից վառելիքը իրացնում էր այն գնով, ինչ գնով, որ արդեն իսկ վաճառում էր իրեն պատկանող տասնյակ բենզալցակայաններում: Փաստացի CPS ընկերությունից բենզին և դիզելային վառելիք ձեռք բերող փոքր տնտեսվարողները հայտնվել էին անմխիթար վիճակում, քանի որ չէին կարող դրանք վաճառել ավելի բարձր գնով, քան ներկրող ընկերության բենզալցակայաններում էր և, հատկապես մարզերում, չեն էլ կարող օգտվել այլ մատակարարից, քանի որ մեծածախ առևտրի բազաներ շատ վայրերում ունի միայն հենց այս ընկերությունը: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ բացահայտվել էին տասնյակ դեպքեր, երբ այս ընկերության ուղղորդված քաղաքականության «զոհը» դարձած փոքր բենզալցակայանների տերերը ստիպված իրենց բիզնեսը վաճառել էին վերջինիս, կամ նրա հետ կնքել համատեղ օգտագործման պայմանագիր` ոչ շահավետ պայմաններով: Ըստ այդ պայմանագրերի, շահույթի 98%-ը տնօրինում է CPS-ը, իսկ մնացած 2%-ը` տվյալ բենզալցակայանի իրական սեփականատերը: Օրինակ. միայն Վանաձոր քաղաքում ընկերությունը ուներ 8 բենզալցակայան, որոնցից 7-ը ձեռք էր բերել հենց այդ ճանապարհով: Հանձնաժողովը հաստատված էր համարել այն հանգամանքը, որ CPS-ը միտումնավոր և նպատակաուղղված գործունեություն էր ծավալել` ուղղված այլ տնտեսվարողներին պատկանող բիզնեսի ոչնչացմանը և սեփական բիզնեսի էլ ավելի խոշորացմանը: Հանձնաժողովի որոշմամբ, ընկերությունը եռօրյա ժամկետում պարտավոր էր վերացնել խախտումն ամբողջությամբ և աշխատել արդար մրցակցային կանոններով: Հանձնաժողովի որոշման կատարումը ենթադրում էր վերականգնել մանրածախ շուկայում փոքր բենզալցակայանների գործունեության համար մրցակցային դաշտը:

Այսպես, առ այսօր դիզելային վառելիքի և բենզինի մանրածախ շուկայում մեծ ազդեցություն են շարունակում պահպանել գերիշխող դիրք ունեցող ներկրող ընկերությունները, ինչպես նաև պետական գնումների մրցույթներին հիմնականում մասնակցում և հաղթում են նրանք:

Հստակ է նաև, որ «գնագոյացում» և «գնային քաղաքականություն» տնտեսագիտական հասկացությունների շփոթություն կա: Գնագոյացումը ապրանքի կամ ծառայությունների գնի հաշվարկման մեթոդաբանությունն է, իսկ գնային քաղաքականությունը ձևավորվում է տվյալ ընկերության ընդհանուր ռազմավարության շրջանակներում և ներառում է գնային ռազմավարությունն ու մարտավարությունը։ Օրինակ՝ «սերուցք քամելու» ռազմավարությունը, շակույի մասնաբաժնի ավելացման ռազմավարությունը և այլն, իսկ որպես մարտավարություն՝ ցածր գների, գնային զեղչերի և գնորդների ոչ գնային խրախուսման համակարգերի կիրառության հնարավորությունը և այլն:

Այն հանգամանքը, որ դիզելային վառելիք և բենզին ներկրող ընկերությունները հիմնականում ձեռք են բերում միևնույն երկրներից և ընկերություններից, որի արդյունքում նրանք համադրելի ծախսեր են կատարում ներմուծման գործընթացում, որևէ կերպ չի արդարացնում տարիների շարունակ իրականացվող միասնական գնային քաղաքականությունը, ինչը կարող է վկայել շուկայի բաժանման և հակամրցակցային համաձայնության մասին:

2.2 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն՝ 2016 թվականին Հայաստան է ներկրվել շուրջ 2236,5 մլն խմ բնական գազ, որից 467,3 մլն խմ-ն կամ 20,7 տոկոսը սպառվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ-ի) կողմից, իսկ 2017 թվականի 9 ամիսների հաշվարկով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառման 2 տոկոս աճ: Այս ընթացքում ՌԴ-ից ներմուծվող բնական գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: 1000 խմ բնական գազը ներկրվում է 150 ԱՄՆ դոլարով, որը ԱԳԼՃԿ-ներին վաճառվում է 242,1 ԱՄՆ դոլարով:

ՀՀ ԱՎԾ-ի կողմից տրամադրված Աղյուսակ 4.-ի համաձայն, 2017 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ, ՀՀ-ում գործում են 362 ԱԳԼՃԿ-ներ: Երևան քաղաքում և որոշ մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների թիվը վերջին երեք տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: Մեր հաշվարկների համաձայն՝ միջինում յուրաքանչյուր ԱԳԼՃԿ-ն ամսեկան սպառում է մոտ 107000 խմ բնական գազ (467,3 մլն խմ:364 հատ), իսկ Երևանի ԱԳԼՃԿ-նեի դեպքում՝ մի քանի անգամ շատ: Մինչև 01.01.2018 թվականը երևանյան ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազը իրացվում էր հիմնականում 190 ՀՀ դրամով, իսկ մարզերում՝ 170-180 ՀՀ դրամով: 01.01.2018 թվականից, ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման արդյունքում, երևանյան ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազը 210 ՀՀ դրամ է, իսկ մարզերում՝ 190 ՀՀ դրամ: Փաստացի ստացվում է, որ մարզերում սեղված գազը միշտ ցածր է: Այն դեպքում, երբ Երևանում սեղված գազի պահանջարկը մի քանի անգամ ավելի է, քանի որ այստեղ է կենտրոնացված ավտոմեքենաների մեծ մասը: Կարծում ենք նաև, որ Երևանում, սեղմված գազի բարձր գնագոյացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ առկա են ԱԳԼՃԿ-ների կառուցման և շահագործման խիստ պայմաններ, որոնց արդյունքում, վերջին տարիներին, գրեթե չի ավելանում նրանց թիվը, ինչը, անշուշտ, բացասաբար է ազդեցում այս շուկայի մրցակցության վրա:

Աղյուսակ 4.

2015-2017թթ.Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) և բենզալցման կայանների քանակը ՀՀ-ում

 

 

ԱԳԼՃԿ-ների1 քանակը, միավոր

Բենզալցման կայանների

քանակը, միավոր

2015թ.

2016թ.

2017թ. հունվար-սեպտեմբեր

2015թ.

2016թ.

2017թ. հունվար-սեպտեմբեր

 Ընդամենը ՀՀ

355

364

362

497

494

485

  այդ թվում՝

 

 

 

 

 

 

Արագածոտն

37

38

37

20

20

20

Արարատ

50

55

54

37

35

35

Արմավիր

44

44

45

48

40

39

Գեղարքունիք

37

40

39

56

52

44

Լոռի

40

37

37

37

38

37

Կոտայք

31

31

30

48

46

43

Շիրակ

37

38

38

29

27

31

Սյունիք

14

15

15

32

32

37

Վայոց Ձոր

9

9

10

12

12

13

Տավուշ

25

25

25

18

19

21

ք. Երևան

31

32

32

160

173

165

Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԾ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հարցում

2.3 Եվ այսպես, ամփոփելով վառելիք շուկայի առկա վիճակը, առանձնացվում են հետևյալ հիմնախնդիրները՝

  • Համակենտրոնացման բարձր մակարդակ ունեցող ապրանքային շուկաներում տնտեսական քաղաքականությունը չպետք է սահմանափակվի հարկային և մաքսային վարչարարության պարզեցմամբ և բարելավմամբ, ինչը, անշուշտ, կարևոր է, բայց ոչ բավարար, քանի որ նոր ներկրողները արդեն մանրածախ շուկայում բախվում են բազմաթիվ խտրականությունների և «գործարար սովորույթների» հետ:
  • Բենզալցակայանների դեպքում տեսանելի են ՀԴՄ-ի կանոնների խախտման ռիսկեր, ինչը ավելացնում է ստվերի հավանականությունը այս ապրանքային շուկայում:
  • Կախված միջազգային շուկայի իրավիճակից, օրենսդրության փոփոխություններից և այլնից՝ օբյեկտիվորեն հնարավոր են գնային ճնշումներ, որոնք կլանող-չեզոքացնող տնտեսական «բարձիկները» Հայաստանի տնտեսության դեպքում շատ թույլ են կամ բացակայում են այն ապրանքային շուկաներում, որտեղ գործունեություն են ծավալում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները: Վառելիքային շուկայի դեպքում գրեթե բոլոր գնային ճնշումները արտահայտվում են գների բարձրացմամբ, երբ այլ մրցակցային ապրանքային շուկաներում տեսանելի են ծախսերի նվազեցման կամ արդյունավետության աճին ուղղված հստակ մեխանիզմները (քայլերը): Այս շուկայում տարիներ շարունակ իրականացվող միասնական գնային քաղաքականությունը կարող է փաստել շուկայի բաժանման և հակամրցակցային համաձայնության մասին:
  • Դիզելային վառելիքի մանրածախ գների հաշվարկման մեթոդաբանության մեջ ներառված չէ տնտեսվարողի կողմից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների (օրինակ՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտային ծառայությունների, սարքավորումների և այլնի) գնի մեջ ներառված ԱԱՀ-ի հաշվանցման հնարավորությունը (համամասնությամբ): Եթե մինչև 2018 թվականի հունվարի 1-ը դիզելային վառելիք ներմուծող և վաճառողը նվազեցնում էր շահույթից, ապա ներկայումս կարող է հաշվանցել, ինչը թույլ կտա վերանայել իր վերադիրի կամ շահույթի մեծությունը: Հակառակ դեպքում, ստացվում է, որ ԱԱՀ-ի բարձրացման ողջ բեռը դրվում է դիզելային վառելիքի սպառողների ուսերին: Դիզելային վառելիք ներմուծման և օտարման դեպքում պետք է հաշվարկել ԱԱՀ հաշվանցման մեծությունը:
  • Նախկին հետազոտությունները և վերջին տարիներին գրանցված բենզալցակայնների թվի նվազումը փաստում են այն մասին, որ այստեղ դեռևս մեծ ազդեցությունը են պահպանում դիզելային վառելիք և բենզին ներկրող ընկերությունները, ինչը տարիներ շարունակ իրականացվող անհավասար մրցակցության հետևանք է:
  • Գնային քաղաքականությունից զատ կարևորում ենք նաև որակի և իրական ծավալի խնդիրները, այսինքն՝ բենզալցակայաններից և ԱԳԼՃԿ-ներից լիցքավորվող վառելիքի որակի համապատասխանությունը սահմանված չափանիշներին և հրապարակված մակնշմանը, ինչպես նաև ստուգաչափումը: Սույն խնդիրների ուղղությամբ տարիներ շարունակ տեսանելի առաջընթաց չի գրանցվում:

3.

Ելնելով ներկայացված նյութերից և վերլուծություններից հանգում ենք այն եզրակացությանը, որ վառելիքային շուկայում խնդիրները խորքային են, և անհրաժեշտ է արմատապես վերանայել տնտեսական և հակամենաշնորհային քաղաքականությունը: Հակառակ դեպքում՝ պարբերաբար գործ ենք ունենալու հասարակական անվստահության և եկամուտների անարդարացի բաշխման հետ: Այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկվում են հետևյալ մոտեցումները.

  • Միջազգային փորձը փաստում է, որ սոցիալական և ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մեծածախ վաճառքը առավել արդյունավետ և վերահսկելի է, երբ այն իրականացվում է էլեկտրոնային հարթակների (բորսաների) միջոցով, ինչը նպաստում է շուկա մուտք գործող նոր տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը, խտրական գների բացառմանը, մեծածախ շուկայում ստվերի կրճատմանը, առողջ մրցակությանը և այլն:
  • Այս կամ այն շուկայում որևէ տնտեսվարողի մրցակցության վրա ազդեցությունը գնահատելիս՝ անհրաժեշտ է տիրապետել շուկայի իրական շրջանառության ծավալները, հետևաբար, առաջարկվում է առավել խստացնել բենզալցակայաններում ՀԴՄ կանոնների շահագործմանն ուղղված հարկային վարչարարությունը:
  • ՀՀ հեղուկ վառելիքի շուկայի մրցակցության վրա էական ազդեցություն կունենա այս ոլորտի միջազգային հայտնի կոորպորացիաների մուտքը, օրինակ՝ GULF, Lukoil, Total, British Petroleum, Agip, Wissol, Shell և այլն, որոնց բենզալցակայանները և ներկրող ներկայացուցչությունները ազատորեն գործում են հարևան Վրաստանի Հանրապետությունում:
  • Ինչպես դեղերի, այնպես էլ բենզինի և դիզելայի վառելիքի դեպքում պետք է սահմանափակվի (ոչ արգելվի) ներկրող տնտեսավարողների (նաև փոխկապակցված անձանց) գործունեությունը մանրածախ շուկայում, ինչը կնպաստի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը և եկամուտների վերաբաշխմանը:
  • Ելնելով մեր շուկայի փոքրությունից չպետք է բացառել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեությունը: Այդ ընկերությունները, դառնալով բաժնետիրական, բաժնետոմսերի որոշ մասը ազատ վաճառքի հանելով, կնպաստեն հանրային վերահսկողության և եկամուտների վերաբաշխման հաստատմանը: Երևանի քաղաքապետարանը ևս կարող է հանդիսանալ մեկ կամ մի քանի ԱԳԼՃԿ-ների բաժնետոմսերի որոշ մասի սեփականատեր, ինչը կապահովի լրացուցիչ եկամուտներ, որի արդյունքում պետական բյուջեից տրվող Երևանի հատկացումների մի մասը կվերաբաշխի հօգուտ մարզերի՝ ապահովելով տարածքային համաչափ զարգացում:
  • 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխարեն գործելու է ինքնավար մարմին, որի անդամները նշանակվելու են պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ինչը, անշուշտ, կնպաստի տնտեսական մրցակցությունը պաշտպանող մարմնի գործունեության անկախությանը և այս ոլորտում խորհրդարանական վերահսկողության հաստատմանը: 2018 թվականի ընթացքում ինքնավար մարմնի անդամների նոր ընտրությունը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի համար: Կարևորում ենք ինքնավար մարմնի լիազորությունների և պարտականությունների հստակ սահմանումը: Խորհրդարանական կառավարմանը անցնելու համատեքստում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով հնարավոր ենք գտնում նաև մրցակցության պաշտպանության ինքնավար մարմնի ձևավորմանը խորհրդարանական ընդդիմության մասնակցության մեխանիզմների ստեղծումը:
  • Գործող օրենսդրության համաձայն՝ մենաշնորհ և գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարողների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարող է նշանակել տուգանք առավելագույնը՝ հասույթի 2 տոկոսի չափով, որը գանձվում է պետական բյուջե: Փաստացի ստացվում է, որ մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարողը տուգանվում է, սակայն որևէ կերպ չի փոխհատուցվում նրա գործունեության արդյունքում տուժած տնտեսվարողների վնասը: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել և ներդնել տնտեսական մրցակցության պաշտպանության և վնասների հատուցման առավել արդյունավետ կառուցակարգեր:

Եվ այսպես, վառելիքային շուկայում հետևողական աշխատանքի, պետական կարգավորման, հասարակական գիտակցության բարձրացման, պետություն-մասնավոր հատված երկխոսության աշխուժացման միջոցով կարող ենք հասնել ավելի լավ արդյունքների, ինչը, իհարկե, բխում է մեր երկրի շահերից:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակ

Եղանակն՝ առաջիկա օրերին
23 Փետրվարի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica