close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հուլիսին մենք հաշվետվություն ենք տալու ՄԱԿ-ի առջև. Կարեն Կարապետյան

Տնտեսական

24 Հունվարի 2018, 20:02
 Հուլիսին մենք հաշվետվություն ենք տալու ՄԱԿ-ի առջև. Կարեն Կարապետյան

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ: 

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՄԱԾԶ-ի ներկայացուցչին՝ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական Կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է և առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում: 

Աճիմ Շթայները նշել է, որ իրենք հետևում են Կենտրոնի գործունեությանը և կարծում են, որ այն կարող է օրինակելի լինել նաև աշխարհի այլ երկրներում նմանատիպ կենտրոնների հիմնման համար: «Դա լավ հնարավորություն է աշխարհով մեկ նորամուծությունները տարածելու համար: Հաշվի առնելով, որ ՄԱԶԾ-ն գործունեություն է ծավալում շուրջ 170 երկրներում, սա նաև լավ հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի փորձը: Կարծում եմ, մենք միասին կարող ենք մատնանշել այն ոլորտները, որոնք Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունեն և որտեղ մենք կարող ենք համատեղ աշխատել ու օժանդակել ձեզ»,- ասել է նա: 

Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում: «Մենք բաց ենք փոխգործակցության, տարբեր խնդիրների լուծման համար նոր ուղիներ գտնելու առումով. ոլորտները բազմաթիվ են՝ ջրային ռեսուրսների կառավարումը գյուղական համայնքներում, անտառների կառավարումը և մի շարք այլ բնագավառներում նախաձեռնված բարեփոխումները», - ասել է վարչապետը:

Անդրադարձ է կատարվել թվայնացման խնդիրներին և, այս համատեքստում, Կարեն Կարապետյանը ներկայացրել է այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: 
Վարչապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչն անդրադարձել են նաև մի շարք գլոբալ մարտահրավերների և համատեղ ուժերով դրանց դիմակայման խնդիրներին:
Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Կարեն Կարապետյանը մասնավորապես նշել է. «Մենք առաջին երկիրն ենք, որտեղ ՄԱԶԾ-ն պետության հետ միասին հիմնադրել է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը: Եվ հուլիսին մենք հաշվետվություն ենք տալու ՄԱԿ-ի առջև ու ներկայացնելու ենք կատարված աշխատանքներն այս ուղղությամբ: Մենք առաջարկել ենք, որպեսզի ակտիվ համատեղ աշխատանք տանենք: Մեր գործընկերներին ներկայացնում ենք մեր պատկերացրած բարեփոխումները, իրենք, իրենց հերթին, առաջարկելու են իրենց պատկերացումները»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica