close
Եղանակը Երևանում
22 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մար 2019
USD1486.10
GBP1640.24
EUR1554.45
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունվարի 27-ին կհայտարարվեն Օլիմպիական խաղերում գեղասահքի մասնակիցների անունները

Սպորտ

24 Հունվարի 2018, 13:25
 Հունվարի 27-ին կհայտարարվեն Օլիմպիական խաղերում գեղասահքի մասնակիցների անունները

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը մեկնաբանեց հայ մարզիկների ելույթները Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում:

«Սլավիկ Հայրապետյանը հրաշալի կատարեց կարճ ծրագիրը՝ հասնելով աննախադեպ արդյունքի: Նա լավ էր պատրաստվել եւ արժանի էր նաեւ լավագույն տասնյակում հայտվելուն: Մենք շատ գոհ ենք նրանից:

Ինչ վերաբերում է Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգին, նրանք եւս հաջող հանդես եկան: Այս մրցաձեւում մրցավարությունը թերեւս ավելի կողմնակալ էր, քան մենասահքում: Այստեղ ցատկեր եւ բարդ տարրեր չկան: Ես վախենում էի, որ մրցավարները նրանց անգամ եզրափակիչ չեն թողնի: Այն գեղասահորդները, որոնց երկրները մրցավարական կազմում չունեն իրենց ներկայացուցիչները, միշտ ավելի ցածր միավորներ են ստանում, քան արժանի են: Դա է իրականությունը:

Հունվարի 27-ին հայտնի կդառնան Փհենչհանի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները: Անաստասիա Գալուստյանը, Թինան եւ Սիմոնը շարունակում են պահպանել առաջին պահեստայինի կարգավիճակը: ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, թե ՄՕԿ-ը մտադիր է ռուս գեղասահորդ Իվան Բուկինին, որն Ալեքսանդրա Ստեպանովայի զուգընկերն է, չթողնել Օլիմպիական խաղեր-2018: Այսպես թե այնպես, սպասելու քիչ ժամանակ է մնում:

Այս տարի մեր գեղասահորդները հանդես կգան աշխարհի առաջնությունում, որը կանցկացվի Միլանում (մարտի 19-25): Մինչ այդ մարզիկները, հնարավոր է մասնակցեն միջազգային մրցաշարերի»,- եզրափակեց Մելանյա Ստեփանյանը:

Ուրացանք մեր մեծերին
21 Մարտի 2019, 17:42 Ուրացանք մեր մեծերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica